Երևան`   +3 °C
Այսօր`   Կիրակի, 07 դեկտեմբերի, 2025 թ.

««Խրախճանք ժանտախտի ժամանակ»՝ ՔՊ-ական կառավարումը բնութագրող արտահայտություն». Տաթևիկ Վիրաբյան

174
Չորեքշաբթի, 12 նոյեմբերի, 2025 թ., 19:36
««Խրախճանք ժանտախտի ժամանակ»՝ ՔՊ-ական կառավարումը բնութագրող արտահայտություն». Տաթևիկ Վիրաբյան

44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը՝ Տաթևիկ Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հանրապետության հրապարակում մայր տոնածառի վրա կլինեն նոր ճյուղեր ու լույսեր․ ընդհանուր միջոցառումների համար հատկացվել է 600 մլն դրամ։
«Խրախճանք ժանտախտի ժամանակ»՝ ՔՊ-ական կառավարումը բնութագրող արտահայտություն։ Բաքվի և Անկարայի բոլոր հրահանգներն առանց հակաճառելու կատարող թիմը ՀՀ քաղաքացիներին ընտրություններին ընդառաջ «կերակրում» է Թաթայի համերգներով և ճոխ տոնածառերով՝ կրճատելով փախստական դարձած արցախցիներին հատկացվող սոցիալական նպաստներն ու շարունակելով ստանալ պարգևավճարներ՝ հայոց հողերը հանձնելու և ողջ օրը նախարարություններում «շարիկ գլորելու» համար։
Պետական պարտքը ռեկորդային է, դա նշանակում է, որ ՀՀ-ն ՔՊ-ի օրոք գնում է դեպի դեֆոլտ՝ սնանկություն։ Այսինքն, ՔՊ-ի՝ որպես կուսակցության, քաղաքական սնանկությանը գումարվելու է տնտեսական սնանկությունը, որն իրենց մաշկի վրա զգալու են ՀՀ քաղաքացիները, եթե նորից քվեարկեն հակաեկեղեցական արշավի առաջամարտիկների օգտին»։

Աղբյուրը`   Տաթևիկ Վիրաբյան