ՌԴ ՊՆ պետական պաշտպանության գնումների վարչության նախկին ղեկավարը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
![]() Երկրորդ Արևմտյան շրջանի ռազմական դատարանը Ռուսաստանի պաշտպանության նախարարության պետական պաշտպանության գնումների վարչության նախկին ղեկավար Վլադիմիր Վերտելեցկուն դատապարտել է 10 տարվա ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նույն գործով վեց տարվա ազատազրկման է դատապարտվել նաև Ռազմավարական հրթիռային ուժերի (ՌՀԶ) ինժեներական ծառայության նախկին ղեկավար գնդապետ Վլադիմիր Խորոշունովը։ Մեղադրյալներին նաև պարտավորեցրել են Պաշտպանության նախարարությանը վճարել 778,000 ռուբլի քաղաքացիական տուգանք։ Երկու մեղադրյալներն էլ զրկվել են «գնդապետ» զինվորական կոչումներից։ Վերտելեցկուն նաև զրկել են պետական պարգևներից՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանից և «Ռազմական ծառայությունների համար» շքանշանից։ Նա նաև տուգանվել է 700,000 ռուբլով, մինչդեռ մեղադող կողմը պահանջել էր 3,8 միլիոն ռուբլի։ Վերտելեցկուն պատիժը կրելուց հետո 5 տարի ժամկետով արգելվելու է զբաղեցնել որևէ պետական պաշտոն։ Խորոշունովին, իր հերթին, զրկել են Սուվորովի մեդալից և երկու տարով արգելել աշխատել պետական մարմիններում։ Քննիչների տվյալներով՝ Պաշտպանության նախարարությունը 2019 թվականին պայմանագիր է կնքել Չեբոքսարիում գտնվող «Մետալիստ» գործարանի հետ՝ պետական պաշտպանական գնումների ծրագրի շրջանակներում։ 2020 թվականին Վերտելեցկին և Պետական պաշտպանական պատվերի աջակցության վարչության նախկին ղեկավար Եվգենի Մակեևը գործարանի տնօրեն Սերգեյ Չերվյակովից ստացել են ավելի քան 1,8 միլիոն ռուբլի կաշառք։ Դրա դիմաց պաշտոնյաները համաձայնվել են ընդունել ցածրորակ աշխատանք։ Քննիչների տվյալներով՝ պետությանը պատճառված վնասը գերազանցել է 73 միլիոն ռուբլին։ Անցյալ տարվա նոյեմբերին Մակեևը դատապարտվել է 4 տարվա պայմանական ազատազրկման։ Հոկտեմբերին Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը, գլխավոր դատախազության կողմից ներկայացված հայցից հետո, պետական օգտագործման համար բռնագրավել է Պաշտպանության նախարարության նախկին անձնակազմի ղեկավար Յուրի Կուզնեցովին պատկանող ավելի քան 500 միլիոն ռուբլի արժողությամբ ակտիվներ։ Բռնագրավված գույքը պատկանում էր հենց գեներալ-լեյտենանտին և նրա մերձավոր ազգականներին։ Վերահսկող մարմնի տվյալներով՝ այս ակտիվների արժեքը հինգ անգամ գերազանցում էր զինվորականի ընտանիքի պաշտոնական եկամուտը։ Կուզնեցովը ձերբակալվել և կալանավորվել է 2024 թվականի մայիսին՝ Կրասնոդարի գործարար Լև Մարտիրոսյանից ավելի քան 80 միլիոն ռուբլի կաշառք ստանալու համար։ |

«Եթե ուզում ես Ա կետից Բ կետ տեղաշարժվել կանխատեսելի ժամանակում, պետք է նախընտրես հանրային տրանսպորտը կամ անհատական շարժունակության միջոցները»․ Սուրեն Գրիգորյան (տեսանյութ)
2200:48
«Շաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ». Դավիթ Գալստյան
5000:42
«Բոլոր իրեն ընտրածներին պիտի թաթա ու իվետա լսեցնելով, պարեցնելով բոմժ սարքի». Արամ Գևորգյան
6900:36
Թուփաքի սպանության կազմակերպիչը 30 տարի անց դատապարտվեց 40 տարվա ազատազրկման
11300:24
«Ցավից արցունքները սրբելով՝ փոխանցեց հայ մայրերին, որ զավակի կյանքի համար պետք է պայքարել». Սոնա Աղեկյան
91Երեկ, 23:54
Թուրքիան ակնկալում է կարճ ժամանակում արդյունքի հասնել F-35-ի ձեռքբերման հարցում
81Երեկ, 23:30
