ԱՄՆ-ն և Իսրայելը Գազայում ՀԱՄԱՍ-ի գրոհայինների վերաբերյալ համաձայնության են եկել
![]() Իսրայելը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել, որը թույլ կտա հեռանալ Գազայի հատվածի թունելներում փակված՝ ՀԱՄԱՍ-ի մոտ 200 զինյալների, որոնք գտնվում են Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից վերահսկվող տարածքներում, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Աղբյուրը պարզաբանել է, որ տարածաշրջանի ոչ մի երկիր դեռևս պատրաստակամություն չի հայտնել ընդունել այդ պաղեստինցիներին։ Համաձայնությունը ձեռք է բերվել ԱՄՆ-ի նախագահի դեսպանորդ և փեսա Ջարեդ Քուշների և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև Երուսաղեմում կայացած բանակցությունների ընթացքում։ Կողմերը քննարկել են նաև Գազայի հատվածի հնարավոր ապառազմականացումը, ՀԱՄԱՍ-ի զինաթափումը և շարժման ազդեցության լիակատար վերացումը տարածքում։ Ավելի վաղ Financial Times-ը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները և մի շարք այլ երկրներ ճնշում են գործադրում Իսրայելի վրա, որպեսզի ՀԱՄԱՍ-ի զինյալներին թույլ տրվի լքել Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից վերահսկվող տարածքներում գտնվող թունելները։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
