Գերմանական դատարանը ChatGPT-ին մեղավոր է ճանաչել
![]() Մյունխենի դատարանը ChatGPT-ին մեղավոր է ճանաչել հեղինակային իրավունքի խախտման համար։ Երաժիշտների տեքստերն օգտագործվել են չաթբոտին առանց թույլտվության մարզելու համար, հաղորդում է Reuters-ը։ Դատարանը պաշտպանել է գերմանական երաժշտական հեղինակային իրավունքի պաշտպանության GEMA կազմակերպության դիրքորոշումը, որը մեղադրել է մշակողին աշխատանքներն առանց թույլտվության օգտագործելու համար։ Կազմակերպությունը 2024 թվականի նոյեմբերին դատական հայց էր ներկայացրել OpenAI-ի դեմ։ Դատական հայցը կենտրոնացած էր գերմանական 9 հայտնի հիթերի վրա։ Դրանց թվում են Հերբերտ Գրյոնեմեյերի 1984 թվականի «Männer» ստեղծագործությունը և Հելենե Ֆիշերի «Atemlos Durch die Nacht» երգը, որը դարձել էր գերմանացի երկրպագուների ոչ պաշտոնական հիմնը 2014 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությունում։ Դատարանը պարտավորեցրել է OpenAI-ին փոխհատուցում վճարել հեղինակային իրավունքով պաշտպանված նյութերի անօրինական օգտագործման համար։ GEMA-ի իրավաբանական խորհրդատու Կայ Վելպը նշել է, որ կազմակերպությունը նախատեսում է ընկերության հետ բանակցել հեղինակային իրավունքի տերերի համար փոխհատուցման մեխանիզմի շուրջ։ OpenAI-ը դատարանում պնդել է, որ իր լեզվական մոդելները մշակում են ամբողջական մարզման տվյալների հավաքածուներ՝ առանց որոշակի երգեր պահելու կամ պատճենելու։ Ընկերությունը նաև պնդել է, որ չաթբոտին հարցումներ ուղարկող օգտատերերը պետք է կրեն իրավական պատասխանատվություն, սակայն դատարանը մերժել է այդ փաստարկները։ GEMA-ի գործադիր տնօրեն Տոբիաս Հոլցմյուլլերը որոշումը համարել է ապացույց, որ «ինտերնետն ինքնասպասարկման խանութ չէ, և մարդկային ստեղծագործական նվաճումները անվճար ձևանմուշներ չեն»։ OpenAI-ը համաձայն չէ որոշման հետ։ Ընկերությունը շեշտեց, որ որոշումը վերաբերում է տեքստերի սահմանափակ շրջանակին և չի ազդում իր տեխնոլոգիայի միլիոնավոր օգտատերերի վրա Գերմանիայում։ Մշակողը նաև նշել է, որ հարգում է ստեղծագործողների իրավունքները և բանակցություններ է վարում աշխարհի տարբեր կազմակերպությունների հետ։ OpenAI-ը նախատեսում է բողոքարկել վճիռը։ Ընկերությունը նախկինում ԱՄՆ-ում դատական հայցեր է ներկայացրել հեղինակների և մեդիա խմբերի կողմից նմանատիպ մեղադրանքների վերաբերյալ։ |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
