Մեծ Բրիտանիան դադարեցրել է ԱՄՆ-ի հետ Կարիբյան ավազանի վերաբերյալ հետախուզական տվյալների փոխանակումը
![]() Մեծ Բրիտանիան դադարեցրել է ԱՄՆ-ի հետ Կարիբյան ավազանում թմրանյութեր տեղափոխելու մեջ կասկածվող նավերի վերաբերյալ հետախուզական տվյալների փոխանակումը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։ Աղբյուրները հայտնել են, որ Մեծ Բրիտանիան չի ցանկանում մասնակցել ռազմական հարվածներին և այդ հարձակումները համարում է անօրինական։ Դադարն սկսվել է ավելի քան մեկ ամիս առաջ։ Զեկույցում նշվում է, որ այս որոշումը նշանակալի խզում է մտերիմ դաշնակցի հետ և ընդգծում է Լատինական Ամերիկայում ԱՄՆ-ի ռազմական արշավի նկատմամբ աճող կասկածամտությունը։ Բրիտանացի պաշտոնյաները կարծում են, որ ԱՄՆ-ի հարվածները խախտում են միջազգային իրավունքը։ Նրանք համաձայն են ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թուրքի հետ, ով հարձակումներն անվանել է «մահապատիժ առանց դատաստանի»։ Մինչ այդ, ըստ աղբյուրների, Մեծ Բրիտանիան տարիներ շարունակ օգնել է ԱՄՆ-ի ափային պահպանությանը թմրանյութեր տեղափոխելու մեջ կասկածվող նավերի որոնման գործում։ Ապրանքները բռնագրավվել են, իսկ անձնակազմը՝ ձերբակալվել և դատվել։ Մարդկանց վերաբերվել են՝ որպես հանցագործների, բայց նրանք իրավունքներ ունեին։ Հոկտեմբերի 3-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը պաշտոնական «զինված հակամարտության» մեջ է մտնում թմրանյութերի կարտելների հետ։ «Նյու Յորք Թայմս»-ը գրել է, որ որոշումը ցույց է տալիս, որ Սպիտակ տունը պնդում է արտակարգ պատերազմական լիազորությունների իր իրավունքի վրա։ Միջազգային իրավունքի համաձայն՝ զինված հակամարտության ժամանակ երկիրը կարող է «օրինականորեն սպանել թշնամու մարտիկներին, նույնիսկ եթե նրանք սպառնալիք չեն ներկայացնում»։ Նոյեմբերի 1-ին «Վաշինգթոն Փոստ»-ը հաղորդել է, որ ԱՄՆ-ն մեծացնում է իր ռազմական ներկայությունը Վենեսուելայի ափերի մոտ՝ թմրանյութերի դեմ պայքարի գործողությունների շրջանակներում, և որ տեղակայված զորքերի թիվը կարող է աճել մինչև 16,000։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
