Բուդապեշտը կլինի ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպման նախընտրելի վայրը
![]() Բուդապեշտը կլինի ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման նախընտրելի վայրը, եթե Վաշինգթոնը վերսկսի իր նախաձեռնությունը և ցուցաբերի գագաթնաժողովին նախապատրաստվելու պատրաստակամություն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում: Նա նաև հերքել է այն տեղեկությունները, որ Բուդապեշտի բանակցությունները խափանվել են Ռուսաստանի նախաձեռնությամբ՝ ընդգծելով, որ Մոսկվան սպասում էր Վաշինգթոնի կողմից գործողությունների ձեռնարկմանը, «որոնք այդպես էլ տեղի չունեցան»: Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանն առաջարկում է մեկ տարով երկարաձգել ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրի (ՍՍՏՊ) սահմանափակումները՝ «հիշելով մեծ տերությունների պատասխանատվությունը միջուկային պատերազմը կանխելու հարցում»: Այնուամենայնիվ, նախարարը զգուշացրել է, որ եթե միջուկային տերություններից մեկը միջուկային զենքի փորձարկում անցկացնի, Ռուսաստանը նույն կերպ կպատասխանի: Նրա խոսքով, ՍՍՏՊ սահմանափակումների մեկ տարով երկարաձգման մասին կարող է հայտարարվել ցանկացած պահի՝ մինչև պայմանագրի ժամկետի լրանալը՝ փետրվարի 5-ին: Արտգործնախարարը նաև նշել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ Վաշինգթոնի հետ քննարկել ամերիկյան կողմի մտահոգությունները Ռուսաստանի «կասկածելի ստորգետնյա գործունեության» վերաբերյալ: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
