Գազայի տարածքը կարող է բաժանվել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև. #Reuters
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը մոտ է ձախողման, ինչն ապագայում ավելի հավանական է դարձնում անկլավի փաստացի բաժանումը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով անանուն աղբյուրներին։ Այժմ իսրայելցի զինվորականները վերահսկում են Գազայի հատվածի 53%-ը։ Անկլավի գրեթե 2 մլն բնակիչները բնակվում են մյուս մասում, որը գտնվում է ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ։ Դոնալդ Թրամփի ծրագիրը ենթադրում է, որ հաջորդ փուլում Իսրայելը պետք է աստիճանաբար հեռանա «դեղին գծից», իսկ ՑԱՀԱԼ-ին փոխարինելու գան «բազմազգ անվտանգության ուժերը»: Reuters-ի աղբյուրները հայտնել են, որ եթե ԱՄՆ-ն լուրջ ջանքեր չձեռնարկի փակուղուց դուրս գալու համար, «դեղին գիծը», որն այժմ բաժանում է Գազայի հատվածը, կդառնա փաստացի սահման անորոշ ժամանակով։ Պատանդների և պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումից հետո ծրագրի հետագա դրույթները չեն իրականացվել։ Իսրայելի պաշտպանության բանակը բացառել է շփման գծից դուրս գալը, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը հրաժարվում է լիովին զինաթափվել. Իսրայելը մերժում է նաև Պաղեստինի մասնակցությունը Գազայի կառավարմանը, իսկ անվտանգության ուժերի կազմը մնում է անորոշ: |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
