Երևան`   +3 °C
Այսօր`   Կիրակի, 07 դեկտեմբերի, 2025 թ.

«Գոնե նրանք, ովքեր կռվի դաշտ չեն մտել, թող բերաններն իրենց չափով բացեն»․ Մանուել Մանուկյան

171
Չորեքշաբթի, 12 նոյեմբերի, 2025 թ., 03:12
«Գոնե նրանք, ովքեր կռվի դաշտ չեն մտել, թող բերաններն իրենց չափով բացեն»․ Մանուել Մանուկյան

Ակտիվիստ Մանուել Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանի կաֆեներում և կլուբներում թաքնվածները, որ այսօր լեզվներին են տալիս թե արցախցին չկռվավ, մեկը չի հարցնում՝ բայց դու ո՞ւր ես եղել, որ մի հատ էլ տեսնես արցախցին կռվավ, թե չկռվավ, ա՛յ վախկոտ։ Գոնե նրանք, ովքեր կռվի դաշտ չեն մտել, թող բերանները իրենց չափով բացեն։ Ֆեյսբուքների մեջ կռվածներ, ձեզ է վերաբերում խելոք մնացեք, Արցախը դա քոնն էր և ինչքան որ Արցախցին էր պարտավոր կռվել, նույն այդքան դու էիր պարտավոր։ Արցախը համայն հայության է, ոչ թե միայն Արցախում ապրածներինը, Արցախի համար կյանք են տվել բոլոր տեղերի հայերը, Արցախը հայի ինքնասիրությունն էր, սրբությունը, թասիբը, հազարավոր անմեղ և հերոս տղերքի խորհրդանիշը և Արցախը պիտի լինի հայինը»: