Տիգրան Ավինյանը 1 օրում 2 մլն դոլար է ծախսել. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ»-ը գրում է. ««Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության շրջանակներում նախատեսված միջոցառումների կազմակերպման և իրականացման համար Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեից հատկացվել է 754 մլն 690.895 ՀՀ դրամ՝ գրեթե 2 միլիոն ԱՄՆ դոլար։ Այս մասին, հարցմանն ի պատասխան, հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Armeps.am հարթակից տեղեկանում ենք, որ Երևանի քաղաքապետարանը «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ, որը խոշոր միջոցառումների կազմակերպումը մենաշնորհի պես իր ձեռքն է վերցրել, կնքել է 332 միլիոն 934 հազար 895 դրամի կամ 865 հազար դոլար արժեքով պայմանագիր միջոցառման կազմակերպման համար։ Ուսումնասիրել ենք Երևանի քաղաքապետարանի պետական գնումները և արձանագրել, որ միջոցառմանը նվագելու համար հարկատուները «Կարեն-Սևակ» խմբին վճարել են 10 մլն 666 հազար դրամ, «Մալխաս ջազ տրիո» բենդի ելույթի համար վճարվել է 1 մլն 269 հազար դրամ, միջոցառման կազմակերպման համար կնքված մեկ այլ պայմանագրով հատկացվել է 53 մլն դրամ: «Նեմրա» բենդին համերգի համար վճարվել է 2 մլն 750 հազար դրամ, «Ռեինկարնացիային»՝ 5 մլն դրամ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին վճարվել է 10 մլն դրամ՝ 55 րոպե նվագելու համար։ Սուրեն Առուստամյանին վճարվել է 1 մլն 160 հազար դրամ ռոք համերգի ընթացքում 30 րոպե նվագելու երգելու համար, Վահագն Հայրապետյան տրիոյի 30 րոպե ելույթն արժեցել է 825 հազար դրամ։ Հաղորդավար Վահե Խանամիրյանին 12:00-21:00-ն ջազ համերգը վարելու համար վճարվել է 834 հազար դրամ։ Արցախի պետական ջազ նվագախմբին հատկացվել է 1 մլն 210 հազար դրամ 30 րոպե ելույթ ունենալու համար։ «Բամբիռ» խմբի 30 րոպե ելույթն արժեցել է 2 մլն դրամ։ Դիանա Աբգարի հրապարակում Բենի Բենասիի 90 րոպեանոց ելույթն արժեցել է 35 մլն 750 հազար դրամ։ Նույն հրապարակում «Թմբաթա» խմբի 30 րոպե ելույթն արժեցել է 1 մլն դրամ։ «Լավ էլի» խմբի 30 րոպեանոց ելույթն արժեցել է 1 մլն 800 հազար դրամ։ 30 րոպե ելույթի համար «Կամի Ֆրենդս» բենդին վճարվել է 2 մլն 300 հազար դրամ։ Սա դեռ ամենը չէ, պայմանագրերի մի մասը «աշխատանք» կամ «ծառայություն» գնման առարկայի անվան տակ աննկատ անցել են պետական գումների հանրագիտարան: Սակայն մի պահ կտրվելով այս թվերից՝ պատկերացնենք, թե այս գումարներով որքան բան կարելի էր անել»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
