ԱՄՆ-ն թույլատրել է ամերիկյան ապրանքների և տեխնոլոգիաների փոխանցումը Սիրիա
![]() Վաշինգթոնը թույլատրել է ամերիկյան քաղաքացիական ապրանքների և տեխնոլոգիաների փոխանցումը Սիրիա։ Այս մասին հայտարարվել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հայտարարության մեջ: Նշվում է, որ ամերիկյան արտադրության քաղաքացիական ապրանքների, ինչպես նաև տեխնոլոգիաների և ծրագրային ապահովման մեծ մասի փոխանցումը Սիրիա թույլատրվել է։ Նոյեմբերի 8-ին Վաշինգթոնը պատժամիջոցների ցանկից հանել է Սիրիայի ժամանակավոր առաջնորդ Ահմեդ ալ-Շարաային և ներքին գործերի նախարար Անաս Խաթթաբին։ Առանձին հայտարարության մեջ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի գլխավոր տեղակալ Թոմաս Պիգոտը բացատրել է, որ պատժամիջոցները վերացնելու որոշումը կայացվել է Բաշար ալ-Ասադի հեռանալուց հետո գրանցված առաջընթացի ճանաչմանն ի նշան։ Նոյեմբերի 11-ին ալ-Շարաան Վաշինգթոնում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Reuters-ը հայտնել է, որ Սիրիայի առաջնորդը Սպիտակ տուն է մտել լրագրողներից և լուսանկարիչներից թաքցված կողային մուտքով, այլ ոչ թե Արևմտյան թևի գլխավոր մուտքով, որտեղ տեղադրված են տեսախցիկներ։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
