Չինացի գիտնականները պնդում են, որ ստեղծել են կյանքը մինչև 100 տարի երկարաձգող դեղամիջոց
![]() «Lonvi Biosciences»-ի չինացի հետազոտողները հայտարարել են խաղողի կորիզի վրա հիմնված դեղամիջոցի ստեղծման մասին, որը, ըստ The New York Times-ի, կարող է երկարացնել մարդու կյանքը մինչև 100 կամ ավելի տարի։ Երկարակեցության գիտության զարգացումը Չինաստանում նախկինում համարվում էր վիճահարույց, սակայն վերջին տարիներին ոլորտն աջակցություն է ստացել կառավարության և մասնավոր ներդրողների կողմից։ Այս թեմայի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է ոչ միայն խոշոր ընկերությունների, այլև հարուստ անհատների շրջանում։ Շանհայում գործող «Time Pie» ընկերության համահիմնադիր Գան Յուն նշել է, որ չնայած կյանքի երկարացման մասին խոսակցությունները վերջերս տարածված էին միայն Միացյալ Նահանգներում, այժմ այն լայն հետաքրքրություն է առաջացնում նաև Չինաստանում։ «Lonvi Biosciences»-ի գլխավոր տեխնոլոգիական տնօրեն Լյու Ցինգհուան վստահ է, որ մինչև 150 տարեկան ապրելը հասանելի նպատակ է. «Մի քանի տարի անց դա իրականություն կդառնա»,- ասել է նա։ Շենժենում գտնվող «Lonvi Biosciences»-ը մշակում է դեղամիջոցներ, որոնք հակադարձում են բջջային ծերացումը։ Նոր դեղամիջոցը հիմնված է խաղողի կորիզի քաղվածքի վրա, որը պարունակում է պրոցիանիդին C1 (PCC1) միացությունը։ Նախկինում Շանհայի հետազոտողները հայտնաբերել էին, որ PCC1-ը մեծացնում է լաբորատոր մկների կյանքի տևողությունը։ Ըստ The New York Times-ի՝ մշակման նպատակն է ոչնչացնել, այսպես կոչված, «զոմբի բջիջները»՝ ծերացող բջիջները, որոնք դադարում են բաժանվել, բայց շարունակում են բորբոքում առաջացնել հյուսվածքներում: |

Թրամփը հակված է ընդլայնել ԱՄՆ-ի ռազմական գործունեությունն Իրանում. #The Wall Street Journal
21601:32
«Հունիսի 7-ից հետո Հայաստանում այլևս չկա ո՛չ օրենք, ո՛չ Սահմանադրություն, ո՛չ կարմիր գծեր». Արման Աբովյան
11300:36
«Քաղաք կառավարելը նշանակում է տարբերել առողջ ծառը վտանգավոր ծառից». Հայկ Կիրակոսյան
101Երեկ, 23:48
«Իրավիճակը կարող է «արդարացում» ունենալ միայն 2 դեպքում». Հարութ Ուլոյան
102Երեկ, 23:30
«Բանակի շուրջ իշխանական ստերը՝ հատիկ-հատիկ». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
118Երեկ, 23:24
Զելենսկին ՊՆ նախարարի թեկնածու է առաջադրել ՆԳՆ ներկայիս նախարարին
164Երեկ, 23:22
