Պապոյանն էլի ռուսներին մոռացավ. ո՞վ է բանակցել ՌԴ-ից Ադրբեջանով ցորեն ներկրելու համար. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ»-ը գրում է. «Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նախօրեին՝ գիշերվա ցրտին, գնացել էր Այրում կայարան, իր խոսքերով՝ պատմական իրադարձությունն ավետելու. նա այնքան ոգևորվեց, որ հայտնվեց միջազգային սկանդալում: ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ավելի վաղ հայտնել էր, որ Մոսկվան և Բաքուն համաձայնության են եկել ռուսական բեռների տարանցման հարցում, և առաջիկայում Հայաստան կուղարկվի ևս 132 վագոն ցորեն՝ դարձյալ Ադրբեջանի տարածքով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս Ղազախստանում հայտարարել էր, որ Բաքուն վերացնում է հայկական բեռների տարանցման սահմանափակումը։ Սակայն ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, կանգնելով գնացքի վագոնների ֆոնին, հայտարարել էր, թե սա օգոստոսի 8-ի՝ «Թրամփի ուղու» տրամաբանական շարունակությունն է։ Պապոյանի երկու պնդումները փաստացի սխալ են․ 1. Ցորենի մատակարարումը ՌԴ-ի նախաձեռնությունն է, ոչ թե «Թրամփի ուղու» արդյունքը։ Այս մասին ակտիվորեն գրվում է ռուսական և ադրբեջանական մամուլում՝ ընդգծելով, որ սա տարանցման արգելքի վերացում է ընդամենը»։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
