«Պատմական հնարավորություն ունենք՝ օգնելու ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին»․ Օկամպո
![]() Առաջիկա երեք ամիսների ընթացքում մենք պատմական հնարավորություն ունենք օգնելու ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին և ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների միջազգային ճանաչումը։ Այս մասին հայտարարել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն՝ կոչ անելով աշխարհի հայությանը միավորվել և սկսել նոր արշավ՝ խաղաղության, ճշմարտության և արդարության համար։ Օկամպոն մասնավորապես նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունը կարող է դիտարկվել 2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի համար, և հայերը կարող են աջակցել նրա թեկնածությանը։ Նոբելյան կոմիտեն չի կարող քննարկել Թրամփի թեկնածությունը, քանի դեռ Ադրբեջանը նախ ազատ չի արձակել հայ գերիներին և չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները։ «Նոբելյան Խաղաղության մրցանակի առաջադրումների ժամկետն ավարտվում է 2026 թվականի հունվարի 31-ին։ Հիմա մենք պետք է գործենք և մոբիլիզացնենք աշխարհի բոլոր հայերին։ Եկեք սկսենք նոր գլոբալ արշավ՝ խաղաղության, ճշմարտության և արդարության համար»,- նշել է Օկամպոն։ |

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին
4412:18
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը
8811:24
Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև (լուսանկար)
12508:24
«Եկել է կանանց որձանալու ժամանակը»․ Արման Մելիքյան
15203:06
«Ջերմաստիճանային նոր ռեկորդներ են գրանցվել»․ Լևոն Ազիզյան
15100:48
«Ուկրաինայում խաղաղության հասնելու համար Պուտինի և Զելենսկու հանդիպումը պարտադիր չէ». Թրամփ
24200:36
