«Թուրքական լոլիկի ներմուծումը ճնշում է տեղական արտադրողին»․ Թադևոս Ավետիսյան
![]() «Թուրքական լոլիկի ներմուծումը ճնշում է մեր տեղական արտադրողին»․ այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։ «Իմ ոչ ամբողջական ուսումնասիրությամբ, մոտ 2-2,5 անգամ թուրքական գյուղատնտեսությունն ավելի մեծ պետական աջակցություն է ստանում և դրա հետևանքով, արդեն շուտով, երբ ջերմոցային լոլիկը սկսի վաճառվել, բոլորս հերթական անգամ կտեսնենք, որ այդ լոլիկը գալով ճնշում է մեր տեղական արտադրողներին, և այստեղ, այո, կան մրցակցային խնդիրներ, պետական միջամտությունն ու կարգավումը ոչ միայն անհրաժեշտ են, այլ նաև ուշացած։ Այստեղ հողն ու ջուրը մերն է, ջերմոցը մերն է, արտադրողը մեր գյուղացին է, արտադրում է, վաճառում և դա նաև դառնում է հումք՝ վերատադրող արդյունաբերության համար»,- իր խոսքում ասաց պատգամավորը։ «Իսկ այս ընտրանքը ինչպե՞ս եք վերցնում՝ այստեղ պետք է, այստեղ չէ, թե՞ ըստ երկրների եք վերցնում։ Հուսամ՝ այստեղ աշխարհաքաղաքական գործոն չկա չէ՞, էս երկրի հետ մի քիչ նեղված ենք՝ լավություն անենք, էս մյուսը մեր բարեկամն է՝ ոչինչ, շատ չի նեղանա»,- ավելացրեց Թադևոս Ավետիսյանը։ «Մենք փորձում ենք հնարավորինս հավասարակշռված անել հաշվարկները, որպեսզի հանկարծ չլինի, որ որևէ մեկի կողմը բավականին ուժեղ՝ հովանավորչության նման մի բան ստացվի, և արդյունքում մյուսը տուժի, այսինքն՝ փորձում ենք շուկան հավասարակշռել»,- ի պատասխան ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։ |

«Ռուս գործարարները զգուշավոր են դարձել Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները գնահատելու հարցում»․ Կալուգին
173Երեկ, 11:20
«Դուք իմ հարցերին պատասխանեք, թե չէ՝ ոգևորվել եք, ինձ եք կպել»․ Թադևոս Ավետիսյանը՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
10415.12.2025, 13:06
Հաշվարկվել է Հոնկոնգում 160 մարդու կյանք խլած հրդեհի տնտեսական վնասը
41714.12.2025, 23:18
«Վերջին յոթ տարիների ընթացքում ոչ մի ռազմավարական ոլորտ զարգացում չի արձանագրել»․ Վահագն Սարոյան
13513.12.2025, 11:24
Որքա՞ն հարկ է վճարել Հայ առաքելական եկեղեցին 2025թ. 3-րդ եռամսյակում. «Ժողովուրդ»
12213.12.2025, 09:18
Մհեր Գրիգորյանը հաստատել է՝ Ադրբեջանի փոխվարչապետի հետ քննարկել են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը
13912.12.2025, 12:30
