Չեխիայի խորհրդարանի նոր խոսնակը շենքից հեռացրել է Ուկրաինայի դրոշը
![]() Իր պաշտոնավարման առաջին օրը Չեխիայի Պատգամավորների պալատի (խորհրդարանի ստորին պալատ - խմբ.) նոր խոսնակ Տոմիո Օկամուրան հրամայել է հանել Ուկրաինայի դրոշը խորհրդարանի շենքից, որը կախված էր այնտեղ՝ որպես Ուկրաինային աջակցության նշան։ «Դա որոշակի խորհրդանիշ է։ Ուկրաինայի դրոշը հանվել է Չեխիայի Պատգամավորների պալատի շենքից իմ հրամանով, և դա տևեց ընդամենը մի քանի վայրկյան»,- ասել է Օկամուրան iDNES.cz-ին տված մեկնաբանության մեջ։ Օկամուրան ճապոնական ծագում ունեցող չեխ քաղաքական գործիչ է։ Ընտրություններից առաջ նա հայտարարել էր, որ իր կուսակցության՝ կոալիցիա մտնելու հիմնական պայմանը կլինի Չեխիայում բոլոր ուկրաինացիների բնակության թույլտվությունների վերանայումը։ Օկամուրան պնդում էր, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո Չեխիա ուկրաինացի փախստականների հոսքը վատթարացրել է վարձակալվող բնակարանների մատչելիությունը և ավելացրել բժշկի մոտ այցելությունների սպասման ժամանակը։ Նա կարծում է, որ ուկրաինացիները խլում են չեխերի աշխատատեղերը և խանգարում Ռուսաստանից նրանց գազի մատակարարմանը։ Օկամուրան նաև կոչ է արել անհապաղ հանել Ուկրաինայի դրոշները կառավարական շենքերից։
|

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
