Վրաստանում ընդդիմության առաջնորդների դեմ քրեական գործեր են հարուցվել
![]() Վրաստանում քրեական գործեր են հարուցվել ութ ընդդիմադիր քաղաքական գործիչների դեմ՝ նրանց մեղադրելով պետության դեմ հանցագործությունների մեջ։ Այս մասին հաղորդել է «Ռուսթավի 2»-ը՝ հղում անելով գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեի հայտարարությանը։ Գործով մեղադրյալների թվում են՝ Վրաստանի նախկին նախագահ և «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլին, «Աղմաշենեբելի» ռազմավարության կուսակցության հիմնադիր Գիորգի Վաշաձեն, «Փոփոխությունների համար կոալիցիայի» առաջնորդներ Նիկա Գվարամիան, Զուրաբ Ջափարիձեն և Էլենե Խոշտարիան, «Ախալի» կուսակցության հիմնադիր Նիկա Մելիան, ինչպես նաև «Լելո» կուսակցության առաջնորդներ Մամուկա Խազարաձեն և Բադրի Ջափարիձեն։ Գլխավոր դատախազի խոսքով՝ ընդդիմադիր գործիչները մեղադրվում են հետևյալ հանցագործությունների մեջ՝ դիվերսիա, օտարերկրյա պետության դեմ թշնամական գործունեությանն օժանդակություն և դրդում, Վրաստանի սահմանադրական կարգի և ազգային անվտանգության հիմքերի դեմ ուղղված գործունեության ֆինանսավորում, սահմանադրական կարգի բռնի փոփոխության և պետական իշխանության տապալման կոչեր։ Անվանված ընդդիմադիր գործիչները մեղադրվում են նաև օտարերկրյա կառավարություններին Վրաստանի քաղաքացիների, այդ թվում՝ պաշտոնյաների մասին տեղեկատվություն տրամադրելու մեջ, որպեսզի նրանք կարողանան ընդգրկվել պատժամիջոցների ցուցակներում: Բոլոր մեղադրյալները, բացի բանտարկված Սաակաշվիլիից, մեղադրվում են 2024 թվականի աշնանը խորհրդարանական ընտրություններից հետո սկսված բողոքի ցույցերը արմատականացնելուն ուղղված «ակտիվ փողոցային գործունեության» մեջ: «Այս անձինք հրապարակայնորեն կոչ են արել հեղափոխության, կառավարության տապալման, կառավարության փլուզման, կառավարական շենքերի պիկետների և իրավապահ մարմինների աշխատակիցների հետ ֆիզիկական բախման»,- հայտարարել է Գվարակիձեն։ Նախկինում Մամուկա Խազարաձեն, Բադրի Ջափարիձեն, Նիկա Գվարամիան, Նիկա Մելիան, Զուրաբ Ջափարիձեն և Գիորգի Վաշաձեն դատապարտվել են յոթից ութ ամսվա ազատազրկման՝ խորհրդարանական հանձնաժողովի առջև ցուցմունք տալուց հրաժարվելու համար: Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին: |

Նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով (լուսանկար)
11007:06
«Ավելի հեշտ չի՞ քաղաքում օրվա մեջ որոշ ժամերին պարետային ժամ հայտարարեք». Կարեն Վրթանեսյան
13604:00
«Հայաստանում առաջիկա ընտրությունները կլինեն բազա». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
157Երեկ, 23:54
Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
160Երեկ, 23:30
«Ալի Աքբար Վելայաթիի ռեզոնանսային հոդվածը». Արա Պողոսյան
149Երեկ, 23:00
Նոյեմբերի 15-ին կբացվի Հայոց ցեղասպանnւթյան հետազոտող Վահագն Դադրյանի թվային արխիվի անվճար հասանելիությունը
224Երեկ, 22:49
