Գերմանիան կարգելի ՌԴ քաղաքացիների մուտքն առանց կենսաչափական անձնագրի
![]() 2026 թվականի հունվարի 1-ից սկսած՝ Ռուսաստանի քաղաքացիներին Գերմանիա մուտքի վիզա ստանալու համար անհրաժեշտ կլինի կենսաչափական անձնագիր, հայտնում է Ռուսաստանում Գերմանիայի դիվանագիտական առաքելության կայքը։ Ոչ կենսաչափական ռուսական անձնագրերի օգտագործումը թույլատրվելու է միայն այն դեպքում, եթե դրանք պարունակում են վավեր գերմանական վիզա։ Ընդ որում, մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ն արտասահմանում Գերմանիայի առաքելությունները կշարունակեն վիզաներ տրամադրել ռուսական ոչ կենսաչափական անձնագրերի տերերին, և այդ վիզաները կարող են օգտագործվել Գերմանիա մուտք գործելու և մնալու համար առանց լրացուցիչ փաստաթղթերի, նշվում է հայտարարության մեջ։ 2026 թվականի հունվարի 1-ից սկսած՝ Գերմանիայում նոր վիզաների կամ նախկինում տրված բնակության թույլտվությունների երկարաձգման դիմումները հնարավոր կլինեն միայն կենսաչափական ռուսական անձնագիր ներկայացնելու դեպքում։ Նմանատիպ որոշումներ նախկինում կայացրել են Դանիան, Չեխիան, Ֆրանսիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան և Իսլանդիան, որը Շենգենյան գոտու մաս է կազմում։ |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
