«Զամբիկի անկառավարելի ցատկերով բեմը պատռելով` մշակույթ են ներկայացնում». Գոհար Ասատրյան
![]() Պահեստազորի ավագ լեյտենանտ, ազգային զարդանախշերով հագուստների մոդելավորող-դերձակ Գոհար Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առավոտյան աչքս ընկավ այս պարը, ու ամբողջ օրը հիշեցի Վարպետ Գագիկ Գինոսյանին։ Ի՞նչ կասեր նա, ինչպե՞ս կորակավորեր։ Ազգը կատաղել է, սեռերը՝ խառնվել։ Հեզաճկուն պարերը մի կողմ դրած՝ զամբիկի անկառավարելի ցատկերով պատռում են բեմը հերիք չի, մի հատ էլ այս ձևով մշակույթ են ներկայացնում։ Գոգնոցի վրայի խաչը գոնե հուշեր, որ ինչպես Սայաթ Նովան է ասում՝«մե քիչ կամաց գնա, գոզա՜լ»։ Հիմա ասեք՝ էս ոռնոցները, էս վայրագությունը , ոտքի ճողված շարժումներից մինչև ազդրերը բաց կանայք, մեջքի անճոռնի շարժումները ինչքանով են հարիր հայու գենին, և ցույց տվեք այն ուղիղ համեմատական և տրամաբանական կապը, որ մշտապես դրվում է հագուստի, պարի, հյուսած մազերի ու քողի միջև, երբ պարողը բարձրանում է բեմ։ Գրագիտություն պետք է դրսևորել այս բոլոր դետալներն ընտրելիս, որ ներկայացրածդ գործը աչքահաճո ու ականջ շոյող լինի։ Եվ որ այս ամենից զատ մշտապես գիտակցես, որ օտարի աչքին դու մշակույթ ես ներկայացնում, մշակույթ, ոչ թե բարեկամիդ հարսանիքի տռճիկախառն տաշիտրնգին»։ Աղբյուրը` Գոհար Ասատրյան |

«Միջնորդությունն ակնհայտորեն ենթակա է մերժման». Արամ Վարդևանյան
3710:18
«Կհնչեցնենք այն կառուցապատողների անունները, որոնք շարունակում են խուսափել փոշեկլանիչ ցանցերի տեղադրումից». Տիգրան Ավինյան
4610:12
Դատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
5610:06
«ՔՊ-ին Վաղարշապատը վերցնելն անհրաժեշտ է Վեհարանի դեմ գործողությունների համատեքստում»․ Տիգրան Աբրահամյան
4009:30
Եղանակն առաջիկայում
6907:30
«Վենեսուելային հարվածն անխուսափելի է արդեն». Արա Պողոսյան
10104:12
