ԱՄՆ-ի կառավարության աշխատանքի դադարեցումը տնտեսությանն ամեն շաբաթ արժենում է 15 միլիարդ դոլար
![]() ԱՄՆ-ի դաշնային կառավարության աշխատանքի դադարեցումը դարձել է ազգային պատմության մեջ ամենաերկարը, և դրա ավարտի որևէ նշան չկա: Bloomberg-ի տվյալներով՝ աշխատանքի դադարեցման՝ շաթդաունի յուրաքանչյուր շաբաթ տնտեսությանը միջինում արժենում է 15 միլիարդ դոլար: Աշխատանքների դադարեցումը տևել է 36 օր՝ գերազանցելով 2019 թվականի սկզբին՝ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին ժամկետի ընթացքում սահմանված նախորդ ռեկորդը: Գործակալության տվյալներով՝ ներկա ճգնաժամի հետևանքները տարածվում են դաշնային աշխատողների չվճարված աշխատավարձերից շատ ավելի հեռուն: Նախկինում ֆինանսավորման դադարեցումների ժամանակ տնտեսական ազդեցությունը արագորեն չեզոքացվել է, քանի որ աշխատակիցների աշխատավարձն ուշացրվել են: Այժմ տնտեսագետները զգուշացնում են, որ վնասը կարող է ավելի մեծ լինել: ԱՄՆ-ի տնտեսությունն ավելի խոցելի է, քան յոթ տարի առաջ էր, և շատ քաղաքացիներ մտահոգված են գնաճով և աշխատաշուկայով: Մասնագետները գնահատում են, որ եթե աշխատանքը դադարեցվի, չորրորդ եռամսյակում տնտեսական աճը կարող է նվազել 2 տոկոսային կետով: Նոյեմբերի 3-ին հայտարարվեց, որ Թրամփի վարչակազմը համաձայնել է ֆինանսավորել սննդի կտրոնները դադարեցման ողջ ընթացքում: Այս որոշումը կայացվել է դատարանի կողմից Սպիտակ տանը SNAP-ի վճարումները դադարեցնելու արգելքի հիման վրա, որը պարենային օգնություն է տրամադրում մոտավորապես 42 միլիոն ԱՄՆ բնակչի: |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
