Երևան`   +8 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 նոյեմբերի, 2025 թ.

«Հումորով բնութագրեց և հայտնեց՝ իր կողմից կհնչի համարժեք պատասխան»․ Սերգեյ Հարությունյան

131
Չորեքշաբթի, 05 նոյեմբերի, 2025 թ., 18:24
«Հումորով բնութագրեց և հայտնեց՝ իր կողմից կհնչի համարժեք պատասխան»․ Սերգեյ Հարությունյան

Փաստաբան Սերգեյ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քիչ առաջ դուրս եկա Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկից, ուր այցելել էի Բագրատ Սրբազանին: Ինչպես միշտ մարտական էր և փառք Աստծո՝ առողջ: Հեռուստատեսությամբ դիտել էր այսօրվա ԱԺ հարցուպատասխանը և իր նկատմամբ կարված շինծու գործի վերաբերյալ քննչական կոմիտեի ղեկավարի մտացածին պատասխանները: Իրեն բնորոշ հումորով բնութագրեց (շամշադինյան բարբառով) այդ ամենը և հայտնեց, որ հաջորդիվ իր կողմից կհնչի համարժեք պատասխան»։