«Հայաստանի և Ադրբեջանի հասարկությունների հաշտեցումը կարևոր է, բայց ժամանակ է պահանջում»․ Արարատ Միրզոյան
![]() «Երբ խոսում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության մասին, պետք է հասկանանք, որ հիմնական սկզբունքները համաձայնեցված են, բայց մնում են դեռ հարցեր, որոնք ենթակա են կարգավորման և դա հենց քաղաքացիների, երկու հասարակությունների միջև հարաբերություններն են»,- այսօր «Օրբելի» կենտրոնում կազմակերպված խորհրդաժողովում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Պետք է ընդունենք, որ այդ հաշտեցումը ժամանակ է պահանջելու, հաշտեցման կարիքը կա, բայց այս պահին հասարակությունների ամբողջական հաշտեցման բացակայությունը նաև օբեկտիվ է, պայմանավորված է հոգեբանական խորը տրավմայով, վերքերով, որոնք դեռ շատ թարմ են, և դա հաղթահարելու խնդիր կա և ժամանակ է պետք։ Քաղաքացիական հասարակությունների միջև շփումները և կապերը շատ կարևոր են, որոնց մենք ուշադրություն ենք դարձնում, նաև հասկանում ենք, որ Ադրբեջանի հասարակության ընկալումն էլ է այդպես։ Մենք և Ադրբեջանն առաջին երկրները չենք, որ կոնֆլիկտից հետո այս ճանապարհի միջով անցնում ենք, դա ցավոտ գործընթաց է, հեշտ տրվող գործընթաց չի, բայց պետք է արվեն քայլեր, և գուցե մեկ տարի հետո արձանագրենք էական տարբերություն այս ուղղությամբ»,- նշել է ԱԳ նախարարը։ |

«Մարդիկ ասում են՝ ով կառավարում է երկիրը, թող նա էլ ապահովի մեր անվտանգությունը»․ Նաիրի Հոխիկյան
3110:30
«Սա է հասարակությանը «ծախվող» նախընտրական լավատեսությունը»․ Տիգրան Աբրահամյան
6109:54
ՔԿ-ում հոգևորականների առնչությամբ նոր գործ է հարուցվել. «Ժողովուրդ»
7509:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
11707:12
«Գոնե նրանք, ովքեր կռվի դաշտ չեն մտել, թող բերաններն իրենց չափով բացեն»․ Մանուել Մանուկյան
12703:12
«Երբ պետությունը անձնավորում ես և նույնացնում քեզ հետ, դու այն ապահամակարգայնացնում ես». Արեգ Սավգուլյան
10600:48
