Ինչպե՞ս են Վրաստանում արտաշիրիմում անելու. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Երևանի քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, նոյեմբերի 10-ին կշարունակվի 24 տարի առաջ տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանության գործի քննությունը: Հանրային մեղադրողը 2 միջնորդություն է ներկայացրել դատարան՝ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն և դիակի արտաշիրիմում կատարելու, և այդ օրը դատարանը պետք է որոշի՝ բավարարե՞լ դատախազի միջնորդությունները, թե՞ ոչ։ Մեղադրյալ Աղամալ Հարությունյանի պաշտպան Ռոբերտ Բեջանյանը մեզ ասաց, որ դատարանը չի կարողանում որոշել՝ բավարարել, թե ոչ, ինքը կանխատեսում է, որ, ամենայն հավանականությամբ, կմերժի․ «Պողոս Պողոսյանը հուղարկավորված է Վրաստանում, ինչպե՞ս պետք է այնտեղ արտաշիրիմում իրականացվի՝ այլ երկրի տարածքում, արդյոք դրա իրավասությունն ունե՞ն։ Մեկ անգամ՝ 2021 թվականին, դիակի փորձաքննություն իրականացվել է, եզրակացվել է, որ ընկնելու հետեւանքով է մահը վրա հասել, հիմա ոսկորներն են մնացել․․․ Պարզապես ուզում էին ինտրիգ առաջացնել, նույնիսկ վարչապետն է այդ մասին ելույթ ունեցել Ազգային ժողովում»։ Հիշեցնենք, որ Պողոս Պողոսյանը սպանվել է 2001թ. սեպտեմբերի 25-ին։ Այդ օրը Ռոբերտ Քոչարյանը՝ Շառլ Ազնավուրի հետ, այցելել էր սրճարան: Ըստ գործի տվյալների, Պողոսյանը, նրան տեսնելով, ասել է՝ «պրիվետ, Ռոբ», ինչից հետո Քոչարյանի թիկնապահները նրան տարել են զուգարան և ծեծել, որի ժամանակ էլ նա վայր է ընկել, գլխով հարվածել զուգարանակոնքին ու մահացել: Իրավապահները դա որակել էին որպես անզգույշ սպանություն և թիկնապահ Աղամալ Հարությունյանին (այժմ՝ հանգուցյալ)՝ «Կուկու» մականունով, դատապարտել պայմանական ազատազրկման։ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո գործը վերաբացվեց, դեպքի ականատես Սթիվեն Նյուտոնի նամակը նոր երեւան եկած հանգամանք դիտարկեցին»: |

Բագրատ Սրբազանին կրկին կանչել են հարցաքննության»․ Սերգեյ Հարությունյան
3622:30
«Վաղարշապատը արժանի է կառավարման որակի, ոչ թե ձևական ավագանու». Դավիթ Անանյան
5221:48
«Խափանման միջոցի ընտրությունը որևէ առումով արդարացված չէ». Բորիս Նավասարդյան
6221:24
«Օրենքի գերակայությունը պետք է լինի պարտադիր պահանջ, եթե ցանանում ենք, որ արդարությունը հաղթի». Ռոբերտ Ամստերդամ
6820:48
«Սամվել Կարապետյանի դատը երկուշաբթի է, հանձնարարական ունե՞ք մինչ այդ վերջացնել այս հարցը». Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
7420:30
«Ղազախստանից ներկրված ցորենը 3-րդ կարգի է, ՌԴ-ից ներկրվածը՝ 2-րդ»․ ՍԱՏՄ
8420:24
