«Ալիևի օրակարգը՝ Երևանի կատարմամբ»․ Սուրեն Սուրենյանց
![]() Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ ««Քաղաքական մակարդակում մենք խնդիրներ չունենք, խնդիրներ ունենք սոցիալ-հոգեբանական մակարդակում։ Ներքին կապ եմ տեսել, որ օրինակ ինչքան Ադրբեջանում հնչում է Բասարգեչար անունը, այնքան ՀՀ-ում հնչում է Արցախ անունը»,- երեկ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Այս խոսքերը, փաստացի, արդարացում են Ալիևի վերջին ելույթի համար, որը վերաբերում էր ժողովրդագրական էքսպանսիային և Ադրբեջանի տարածքային նկրտումներին Հայաստանի նկատմամբ։ Փաշինյանի այս մոտեցումը վտանգավոր է ոչ միայն քաղաքական, այլև բարոյահոգեբանական մակարդակում․ ․ եթե «Արցախ» ասելը նույնացվում է «Բասարգեչար» ասելու հետ, ապա դրանով մերժվում է Արցախի պատմական և իրավական գոյության հիմքը, իսկ ազգային հիշողությունը ներկայացվում է իբրև «հոգեբանական խանգարում»։ ․ սա այլևս պարտվողական քաղաքականություն չէ․ սա վասալային մտածողություն է, որտեղ իշխանությունը ոչ թե հակադրում, այլ՝ հարմարեցնում է սեփական խոսույթը Ալիևի օրակարգին։ Տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանը ամբողջությամբ գտնվում է ադրբեջանական վասալիտետի ներքո։ Նույն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջադրվում է ԱԺ ընտրություններում, Ալիևը Բաքվից ձևակերպեց նրա ապագա նախընտրական օրակարգը՝ խաղաղության, սահմանների և «հոգեբանական խնդիրների» թեմաներով։ Այս ամենը վկայում է, որ գործող իշխանությունը փորձում է հասարակությանը համոզել՝ իբր հարմարվելը խաղաղություն է, իսկ հիշողությունը՝ խնդիր։ Պետությունները չեն ապրում սեփական պատմության ուրացման հաշվին․ նրանք գոյատևում են հիշողությամբ, արժանապատվությամբ և ինքնագիտակցությամբ։ Հայաստանի հոգեբանական խնդիրն այս իշխանությունն է, որը կորցրել է ինքնահարգանքի զգացումը»։ Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Մարդիկ ասում են՝ ով կառավարում է երկիրը, թող նա էլ ապահովի մեր անվտանգությունը»․ Նաիրի Հոխիկյան
3110:30
«Սա է հասարակությանը «ծախվող» նախընտրական լավատեսությունը»․ Տիգրան Աբրահամյան
6109:54
ՔԿ-ում հոգևորականների առնչությամբ նոր գործ է հարուցվել. «Ժողովուրդ»
7509:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
11707:12
«Գոնե նրանք, ովքեր կռվի դաշտ չեն մտել, թող բերաններն իրենց չափով բացեն»․ Մանուել Մանուկյան
12703:12
«Երբ պետությունը անձնավորում ես և նույնացնում քեզ հետ, դու այն ապահամակարգայնացնում ես». Արեգ Սավգուլյան
10600:48
