Երևան`   +3 °C
Այսօր`   Կիրակի, 07 դեկտեմբերի, 2025 թ.

«Փաշինյանը որոշել է ստանձնել Ալիևի հոգեբանի դերը»․ Տաթևիկ Հայրապետյան

151
Երեքշաբթի, 04 նոյեմբերի, 2025 թ., 15:24
«Փաշինյանը որոշել է ստանձնել Ալիևի հոգեբանի դերը»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քանի որ Փաշինյանը որոշել է ևս մեկ անգամ ստանձնել Ալիևի հոգեբանի դերը, լավ առաջարկ ունեմ․ թող գնա Բաքու՝ հանուն խաղաղության, և դառնա Ալիևի հոգեբանը, օգնի Ալիևին մաքրվել հայատյացությունից, զտվել և զատվել։ Մենք էլ կշահենք, Ադրբեջանն էլ։ Այ դա կլինի իրական առաջնորդի պահվածք։
Համ էլ ձեռքի հետ՝ անջատիչն էլ կանջատի»։