«Կիսամերկ կանանց լուսանկարներ տարածող կեղծ դպիրը»․ Բորիս Մուրազի
![]() Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Կիսամերկ կանանց լուսանկարներ տարածող կեղծ դպիր»։ «24 ժամվա ընթացքում ընկերներս և ես կարողացանք բացահայտել 3 կեղծ դպիրի կամ դպիրի հագուստով հանդես եկողների, որոնք Հովհաննավանքում մասնակցել էին Նիկոլ Փաշինյանի կազմակերպած կեղծ պատարագին։ Բացահայտեցինք հաջորդ դպիրին, խոսքը Արթուր Հակոբյանի մասին է։ Նա «Շեն» ՍՊԸ-ի հիմնադիրն է, նաև հանդիսանում է «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժման անդամ, այդ շարժումը կար 2018-ի իշխանափոխությունից հետո, վայելում էր իշխանությունների աջակցությունը։ Նա եղել է Նիկոլ Փաշինյանի ակտիվ աջակիցը և մինչև այսօր էլ մնում է, և Հովհաննավանքում կեղծ պատարագին մասնակցելով է ցույց տալիս իր հավատարմությունը։ Շատ բան հրապարակային հայտնի չէ նրա մասին, միայն իր ֆեյսբուքյան էջից կարելի է հասկանալ, որ ոչ այդքան հազվադեպ սիրում է կիսվել կիսամերկ կանանց լուսանկարներով, ինչ-որ գրառումներով։ Ահա հերթական անձը, որի միջոցով Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, թե ինչպես է ինքը պատկերացնում «մաքրումը» Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի ու Հայ Առաքելական սուրբ եկեղեցու։ Փաշինյանը, փաստորեն, Հայ Առաքելական սուրբ եկեղեցին պատկերացնում է «մաքրել» կեղծ դպիրներով և կիսամերկ կանանց լուսանկարներով կիսվող քաղաքացիական անձով, որոնք որևէ կապ չունեն ՀԱԵ բովանդակության և փիլիսոփայության հետ»,- ասում է Մուրազին: Աղբյուրը` Բորիս Մուրազի |

«Հայաստանը սարքել են աբսուրդի երկիր»․ Ոսկան Սարգսյան
8602:06
Արամ Ա Վեհափառ Հայրապետը ժամանել է Նյու Յորք
87Երեկ, 23:42
«Վեհափառ Հայրապետն ընդունել է «Աղոթքի նախաճաշ» նախաձեռնության մասնակիցներին»․ Մայր Աթոռ
87Երեկ, 22:24
«Քվեաթերթիկներն արդեն շարված են սեղանի վրա, ինչն ընտրախախտում է»․ «ՀայաՔվե»
92Երեկ, 22:12
«Սա փորձություն է, և դրանից պետք է ուժեղացած դուրս գալ»․ Արագածոտնի թեմ
91Երեկ, 21:42
««Իմնեմնիմի»-ն շարունակելու է մնալ եթերում»․ Ռուբեն Մելիքյան
97Երեկ, 21:36
