ԱԺ նախագահի օգնականը հայտարարագիրը սխալ է լրացրել. 1 տունը վաճառել մի քանի անգամ․ «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ»-ը գրում է. «Վերջերս մամուլում լուրեր տարածվեցին, որ դատավորների քրեական մասնագիտացման, դատավորների հավակնորդների քննությանը մասնակցել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնական Կարլեն Գրեյանը, ով անգամ իր սեփական հայտարարագիրը սխալներով է լրացրել։ 2024 թվականին նա վաճառել է Ախուրյան համայնքում գտնվող անհատական բնակելի տունը, որի մասին խոսք անգամ չի եղել ո՛չ տարեսկզբին, ո՛չ տարիներ առաջ ներկայացված հայտարարագրում։ Տան սեփականությունը փաստող տվյալ չկա, այն հայտնվել է Գրեյանի օտարված գույքերի ցանկում գրեթե ամեն տարի։ 2024 թվականին 1,9 մլն դրամով անհատական բնակելի տունը Գրեյանը վաճառել է Սարո Գալուստի Տեփանյանին։ 2023 թվականին նույն անհատական բնակելի տունը 1,7 մլն դրամով վաճառել է Ջուլիետա Սամվելի Գրեյանին։ 2022 թվականին 2,5 մլն դրամով վաճառել է կրկին Սարո Գալուստի Տեփանյանին։ Ուշագրավ է, որ ոչինչ չկա հիշատակված այն մասին, որ անհատական բնակելի տունը Գրեյանին է պատկանում: Գրեյանը հայտարարագրել է 2 տրանսպորտային միջոց՝ Opel և Nissan մակնիշի։ Կարլեն Գրեյանի բանկային ավանդները կազմել են 1,5 մլն դրամ, բանկային հաշիվների մնացորդները՝ 438 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները տարեսկզբի համեմատ նվազել են՝ 3,5 մլն դրամից դառնալով 2,5 մլն դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 12 մլն 862 հազար դրամ, որից 5 մլն 406 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԱԺ նախագահի աշխատակազմից, 9 հազար դրամը՝ Երեւանի «Մենեջմենթի» համալսարանից, 2 մլն 517 հազար դրամը՝ ՀՀ Փաստաբանների պալատից։ Կարլեն Գրեյանի ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 23 մլն 75 հազար դրամ, որից 21 մլն դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։ Մամուլում ակտիվ շրջանառվում է նաև, որ ըստ ԲԴԽ կայքի 2021 թվականի հրապարակման՝ Կ. Գրեյանը 2021 թվականին ևս մասնակցել է դատավորների որակավորման գրավոր քննությանը, հավաքել է 46 միավոր և չի անցել հարցազրույցի փուլ, քանի որ անցողիկ միավորը 60-ն էր»: |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
