«Այս տարածաշրջանում կայացած ազգային պետություններ չկան». Արգիշտի Կիվիրյան
![]() Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի բան էլ ասեմ։ Ոչ մեկը համառորեն չի նկատում, որ այս տարածաշրջանում կայացած ազգային պետություններ չկան։ Ամեն տարածաշրջան ունի իր սպեցիֆիկաները, ու այս տարածաշրջանը մեծ կամ փոքր կայսրությունների տարածաշրջան ա։ Մենք էլ ենք փորձել կյանքի կոչել այդ մոդելը, օրինակ, Բագրատունիները, երբ մի քանի տեղերում զուգահեռ կարողացան վերցնել իշխանությունը։ Այն զոհ գնաց, այսպես կոչված, Բյուզանդիայի հայկական պրոյեկտին, այլ պարագայում կարող էր ունենալ լրիվ այլ զարգացում, քանի որ սկիզբը շատ խոստումնալից էր։ Հիմա էլ նույն վիճակն ա այս տարածաշրջանում։ Անգամ քրդերն են գնում այդ ճանապարհով։ Օրինակ, ուսումնասիրեք Սիրիայի Ռոժավան, որտեղ քրդերը կազմում են մոտ 1,9 միլիոն, իսկ իրենց վերահսկողության տակ արաբները՝ 2,1 միլիոն։ Ու քանի որ քրդերը ցանկանում են տիրանալ նոր տարածքների, ոչ թե գնում են էթնիկ զտման, այլ հենց իմ նշած կայսերական մոդելով, ուղղակի՝ սոցիալիստական կայսրության։ Անգամ քրդերն հասկացել են այս տարածաշրջանի սպեցիֆիկան ու այդ մոդելի առավելությունները։ Այս տարածաշրջանում միայն հայերն, են որ համառորեն դա չեն ցանկանում քաղաքականապես զարգանալ ու խելքի գալ»: Աղբյուրը` Արգիշտի Կիվիրյան |

Բագրատ Սրբազանին կրկին կանչել են հարցաքննության»․ Սերգեյ Հարությունյան
3622:30
«Վաղարշապատը արժանի է կառավարման որակի, ոչ թե ձևական ավագանու». Դավիթ Անանյան
5221:48
«Խափանման միջոցի ընտրությունը որևէ առումով արդարացված չէ». Բորիս Նավասարդյան
6221:24
«Օրենքի գերակայությունը պետք է լինի պարտադիր պահանջ, եթե ցանանում ենք, որ արդարությունը հաղթի». Ռոբերտ Ամստերդամ
6820:48
«Սամվել Կարապետյանի դատը երկուշաբթի է, հանձնարարական ունե՞ք մինչ այդ վերջացնել այս հարցը». Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
7420:30
«Ղազախստանից ներկրված ցորենը 3-րդ կարգի է, ՌԴ-ից ներկրվածը՝ 2-րդ»․ ՍԱՏՄ
8420:24
