Երևան`   +3 °C
Այսօր`   Կիրակի, 07 դեկտեմբերի, 2025 թ.

«Օր օրի տեսանելի դարձող «խաղաղություն»». Էդգար Ղազարյան

148
Երկուշաբթի, 03 նոյեմբերի, 2025 թ., 18:24
«Օր օրի տեսանելի դարձող «խաղաղություն»». Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է․ «Օր-օրի տեսանելի դարձող «խաղաղություն»
2020 թվականի նոյեմբերի 9-ին Քարվաճառը Նիկոլ Փաշինյանի կողմից, առանց մեկ կրակոցի, Ադրբեջանին հանձնելուց հետո ադրբեջանցիները Սևանա լճի արևելյան ափից գտնվում են մոտ 3 կմ հեռավորության վրա։ 2021 թվականի մարտական գործողությունների և 2022 թվականի հարձակումից հետո ադրբեջանցիները բարելավվել են իրենց մարտական դիրքերը՝ հետագա ռազմական գործողությունների համար։
2024 թվականի օգոստոս 30-ից սկսած, բազմաթիվ առիթներով, գրավոր և բանավոր, հայերեն և անգլերեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի գործող տարածքի 60-70%-ը, որի մեջ են մտնում ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի (ենթադրվում է Սևանա լիճը), Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերից հատվածներ, Ադրբեջանի գործող Սահմանադրությամբ պատկանում է Ադրբեջանին։ Դրանից հետո, Ադրբեջանի նախագահը, ով, համաձայն Ադրբեջանի սահմանադրության, հանդիսանում է այդ երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության երաշխավորը, հայտարարում է Հայաստանի տարածքի ադրբեջանական պատկանելության մասին։
Մի բառով Հայաստանում այս ամենը կոչվում է «խաղաղություն», որը 2018 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո, հաստատվել է Արցախում, հիմա գործընթաց է ընթանում այն Հայաստանում հաստատելու համար։
Հ․Գ․ Ի դեպ՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանին է Իլհամ Ալիևը անվանում է Էրիվան, որն, ըստ իր աղբյուրների, պատմական ադրբեջանական քաղաք է, որտեղ իրենք պետք է գան ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով։ Վերջերս ադրբեջանցիների մի խումբ, որոնց թվում էր Արցախի շրջափակման մեջ պահած մի ակտիվիստ, «իրենց» քաղաք էին եկել օդանավով»։

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան