«Այս իշխանությունը, «սպեցնազով» աքլորացած, սլաք է բռնել սեփական քաղաքացիների դեմ»․ Րաֆֆի Հովհաննիսյան
![]() «Մարդիկ, ովքեր եկան իշխանության մեծ խոստումներով, հիմա ով խոսում է դեմ՝ նստացնել, մեկուսացնել, բանտարկել, անգամ սպանել։ Բողոքում էին նախկին իշխանությունից, որ վարչական ռեսուրս են օգտագործել, բայց այն, ինչ տեսնում ենք այսօր՝ աննախադեպ լկտի, զազրելի հարձակում է իրավունքի վրա»,- այսօր կազմակերպած ասուլիսի ժամանակ ասել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ «Հիմա Սուրբ Աթոռը հարձակման տակ է, այն մարդիկ, ովքեր տանուլ տվեցին պատերազմը, մեր 5000 ոսկի տղաներին հանձնեցին հողին, զիջեցին հայրենիք, այնտեղ ստորագրեցին այն փաստաթուղթը, այստեղ՝ այս փաստաթուղթը, հիմա աքլորացած «սպեցնազերով», ոստիկաններով, հատուկ գվարդիաներով, սլաք են բռնել ոչ թե արտաքին սպառնալիքների վրա, այլ սեփական քաղաքացիների դեմ՝ լինի աշխարհիկ, կուսակցական, թե հոգևորական։ Իրավունքը պիտի գերիշխի Հայաստանում, այդ իրավունքը պատկանում է ՀՀ քաղաքացիներին»,- Րաֆֆի Հովհաննիսյանը։ |

«Միջնորդությունն ակնհայտորեն ենթակա է մերժման». Արամ Վարդևանյան
3710:18
«Կհնչեցնենք այն կառուցապատողների անունները, որոնք շարունակում են խուսափել փոշեկլանիչ ցանցերի տեղադրումից». Տիգրան Ավինյան
4610:12
Դատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
5610:06
«ՔՊ-ին Վաղարշապատը վերցնելն անհրաժեշտ է Վեհարանի դեմ գործողությունների համատեքստում»․ Տիգրան Աբրահամյան
4009:30
Եղանակն առաջիկայում
6907:30
«Վենեսուելային հարվածն անխուսափելի է արդեն». Արա Պողոսյան
10104:12
