Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 նոյեմբերի, 2025 թ.

«Սա միայն ընտանիքի ներսում կատարված ողբերգություն չէ»․ Մհեր Կարագոզյան

155
Երկուշաբթի, 03 նոյեմբերի, 2025 թ., 14:42
«Սա միայն ընտանիքի ներսում կատարված ողբերգություն չէ»․ Մհեր Կարագոզյան

«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Կորած երեխայի հայրն է խեղդամահ արել նրան»,- հայտարարեց ԱԺ-ում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Այս խոսքերը ցնցեցին բոլորիս։
Բայց եթե մի մարդ կարողանում է խեղդամահ անել իր 3 տարեկան երեխային, դա արդեն միայն ընտանիքի ներսում կատարված ողբերգություն չէ․ դա համակարգային ձախողման ահազանգ է։
Երբ հասարակությունը տարիներով անտեսում է ընտանեկան բռնությունը, հոգեբանական աջակցության բացակայությունը, և պետական համակարգը չի կանխում վտանգի նշանները, արդյունքը լինում է ահա նման աներևակայելի հանցագործություն։
Սա աններելի է, բայց միայն հանցագործին դատապարտելը բավարար չէ։
Պետք է հարց տանք մեզ՝ որտե՞ղ էր սոցիալական ծառայությունը, որտե՞ղ էր համայնքը, ո՞ւր էր վերահսկողությունը, երբ այդ երեխան դեռ կենդանի էր։
Երեխաների դեմ բռնությունը չի ծնվում մի պահի մեջ․ այն աճում է լռության, անտարբերության և ձևական պետական վերաբերմունքի պայմաններում։
Հենց դա է հասարակության համար ամենավտանգավորը»։

Աղբյուրը`   Մհեր Կարագոզյան