««Բեմի ճիճուն» վիրավորում է փաստաբաններին»․ Ռուբեն Մելիքյան
![]() Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով. ««Բեմի ճիճուն» վիրավորում է փաստաբաններին՝ իրենց մասնագիտական գործունեության համար»։ Տեսանյութում փաստաբանը խոսելով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու ձերբակալման մասին, ասում է․ «Որ ասում են՝ քաղբանտարկյալները պարտադիր չէ քաղաքականությամբ զբաղվեն, այ սենց դեպքերի համար են ասում։ Այդ մարդիկ ընդհանրապես քաղաքականությամբ չեն զբաղվում, բայց պարզ է չէ քաղաքական բաղադրիչը՝ մասնավորապես, ՀԱԵ-ի դեմ Նիկոլ Փաշինյանի և իր սատելիտների՝ այդ թվում այդ Հարությունի և Արամ Զավենի Սարգսյանի, հայտարարած պատերազմի շրջանակներում ցավեցնել, վնաս տալ Վեհափառ Հայրապետին։ Իսկ քննչական մարմինը չկարողացավ կամ չցանկացավ իրավական շրջանակներում գտնվել, և այնուհանդերձ մտան դատարան՝ կալանքի միջնորդությամբ։ Էդ Հարություն կոչեցյալը Ֆեյսբուքում հրապարակում է արել և փաստաբաններին վիրավորական բաներ է ասում՝ իրենց մասնագիտական գործունեության համար, որովհետև այդ տեսանյութի հրապարակումը մասնագիտական գործունեության մաս է կազմում։ Հիմա հարց․ հիշո՞ւմ եք Կոչուբաևի դեպքը, երբ պոլերով տվեցին էդ տղուն, էդ նույն հոդվածը, որ վերաբերում է դատավորներին, դատախազներին, քննիչներին, փաստաբաններին, էդ մենակ մնացած մասով ա գործո՞ւմ, դատախազների մասով չի գործո՞ւմ, արդեն մի 2-3 ժամ անցավ, խի էդ Հարություն կոչեցյալին պոլերով չեն տվել. փաստաբաններին կարելի՞ է գաճաճ փաստաբանիկ անվանել մասնագիտական գործունեության համար։ Այդ օրենքը կեսով գործում է, կեսով չի գործո՞ւմ, էդ ո՞նց եղավ...»,- ասում է Մելիքյանը: Աղբյուրը` Ռուբեն Մելիքյան |

«Ուղարկում է քահանաներին «հուշելու»՝ ինչպես անցկացնել պատարագը․ սա ամենաթողություն է»․ Վահե Հովհաննիսյան
4903:06
«Տիրադավ եպիսկոպոսների անունները հնչելու են որպես դավաճանության վառ օրինակներ»․ Արշակ Զաքարյան
7502:06
Մասկը քննադատել է Եվրոպային X սոցիալական հարթակի նկատմամբ կիրառված տուգանքի համար
11000:21
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կմատուցվի պատարագ ապօրինի ազատազրկված հոգևորականների համար
102Երեկ, 23:24
Արամ Ա Վեհափառ Հայրապետը կմեկնի Կիպրոս
72Երեկ, 23:12
«Ի պատասխան տիրադավների»․ Սրբազանները հանդես են եկել հայտարարությամբ
109Երեկ, 23:00
