Երևան`   +3 °C
Այսօր`   Կիրակի, 07 դեկտեմբերի, 2025 թ.

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմում է ներկայացրել Արցախից բռնի տեղահանված 21 916 անձ

152
Երկուշաբթի, 03 նոյեմբերի, 2025 թ., 10:48
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմում է ներկայացրել Արցախից բռնի տեղահանված 21 916 անձ

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը բյուջետային քննարկման ժամանակ տեղեկացրեց, որ 2025-ի հոկտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմում է ներկայացրել Արցախից բռնի տեղահանված 21 916 անձ: Նույն օրվա դրությամբ, 14064 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն ու անձնագրավորման միջոցով քաղաքացիություն ձեռք է բերել նաև 7191 անչափահաս: