Երևան`   +5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 13 նոյեմբերի, 2025 թ.

«Այսպիսի իշխանություն ունենալն ուղղակի հանցանք է». Արա Պողոսյան

161
Երեքշաբթի, 04 նոյեմբերի, 2025 թ., 01:00
«Այսպիսի իշխանություն ունենալն ուղղակի հանցանք է». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էսպիսի իշխանություն, այս որակի կառավարում, այս որակի հանրային-պետական կյանք ունենալը ոչ թե ամոթ, այլ հանցանք է մեր սեփական ապագայի նկատմամբ։
Էսպիսի իշխանություն, էսպիսի նեղմիտ, բոլորին ատող, ցանկացած կարմիր գծի վրայով վազող իշխանություն ունենալն ուղղակի թշնամանք է մեր սեփական Ես-ի, մեր դիմագծի, մեր ինքնության, մեր անցյալի ու ապագայի, մեր պապերի, մեր զավակների, և ուղղակի՝ մեր երազանքների նկատմամբ»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան