Բեռլինում սիրիացի է ձերբակալվել ահաբեկչական հարձակում պլանավորելու կասկածանքով
![]() Բեռլինի ոստիկանությունը ձերբակալել է 22-ամյա սիրիացի քաղաքացու՝ իսլամիստական մոտիվներով ահաբեկչական հարձակում պլանավորելու կասկածանքով: Բեռլինի գլխավոր դատախազության խոսնակը կիրակի՝ նոյեմբերի 2-ին, հայտարարել է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել նախորդ օրը մայրաքաղաքի Նոյկյոլն շրջանում: Ձերբակալվածը կասկածվում է «ջիհադիստական դրդապատճառներով ահաբեկչական հարձակում» պլանավորելու մեջ՝ առանց մանրամասնելու, թե արդյոք հարձակում պլանավորվել է Գերմանիայի մայրաքաղաքում: Bild թերթը հաղորդել է, որ կասկածյալ Աբդալլահ Ռ-ի տանը խուզարկության ժամանակ հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր պատրաստելու համար պիտանի նյութեր: Թերթը նշում է, որ կասկածյալը դրանց արտադրության համար անհրաժեշտ բաղադրիչները պատվիրել է առցանց: Խուզարկվել են Բեռլինում բնակվող տղամարդու երեք բնակարաններ, որոնցում խուզարկություններին մասնակցել են ոստիկանության հատուկ նշանակության ուժերի (SEK) աշխատակիցներ: Ձերբակալված սիրիացին, ամենայն հավանականությամբ, ԴԱԻՇ-ի («Իսլամական պետություն») կողմնակից է: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
