Ուկրաինայում գերի ընկած հյուսիսկորեացի զինվորները խնդրում են իրենց տեղափոխել Հարավային Կորեա
![]() Ուկրաինայում ռուսական ուժերի հետ միասին կռված և գերի ընկած հյուսիսկորեացի զինվորները խնդրել են իրենց տեղափոխել Հարավային Կորեա: AFP-ն, հղում անելով հարավկորեական Gyeore-eol Nation United իրավապաշտպան կազմակերպությանը, հայտնում է, որ խնդրանքը ներկայացվել է վավերագրական ֆիլմի համար հարցազրույցի ժամանակ: Ձայնագրությունը կատարվել է հոկտեմբերի 28-ին Կիևում, որտեղ ներկայում պահվում են երկու հյուսիսկորեացի ռազմագերիներ: Նրանցից մեկը նախկինում նմանատիպ խնդրանք էր ներկայացրել Հարավային Կորեայի խորհրդարանի ներկայացուցչի կողմից փետրվարին Ուկրաինայի մայրաքաղաք կատարած այցի ժամանակ, պարզաբանել են իրավապաշտպանները: Հարավային Կորեայի իշխանությունները և հետախուզական գործակալությունները նախկինում բազմիցս հայտարարել են, որ հյուսիսկորեացի զինվորների հայրենադարձությունը գործնականում նշանակում է անխուսափելի մահ: Հարավային Կորեայի Ազգային ժողովի անդամ Յու Յոնգ-վենը նշել է, որ հյուսիսկորեացի զինվորներին հրամայվում է ինքնասպան լինել՝ գերեվարումից խուսափելու համար, ուստի հետ ուղարկելը կլինի «մահվան դատավճիռ»: Հարավային Կորեայի և արևմտյան հետախուզական գործակալությունների գնահատականների համաձայն՝ 2024 թվականին Ուկրաինայի դեմ պատերազմում կարող էր տեղակայվել մոտ 10,000 հյուսիսկորեացի զինվոր: Ինչպես հաղորդում է AFP-ն, սեպտեմբերին հարավկորեական հետախուզությունը հայտնել է, որ ռուսական ուժերին աջակցելու համար ուղարկված մոտ 2,000 հյուսիսկորեացի զինվորներ զոհվել է մարտերում: Հոկտեմբերի վերջին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հյուսիսկորեական զորքերն օգնում են ռուսական ուժերին Սումիի շրջանում ուկրաինական դիրքերի դեմ բազմակի հրթիռային համակարգեր կիրառելիս։ Լոնդոնը նշել է, որ չնայած հյուսիսկորեական զորքերը նախկինում մարտավարական գործողություններ էին իրականացրել Կուրսկի շրջանում, նրանց հիմնական դերը հետևակային ծառայությունն է։ «Շատ հավանական է, որ ԿԺԴՀ-ն ձգտում է օգտագործել հակամարտության ընձեռած հնարավորությունները՝ իր մարտական կարողությունները բարելավելու համար», - բացատրել է նախարարությունը։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
