Էստոնիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ, հայտնաբերվել է 250 կիլոգրամանոց ավիառումբ
![]() Էստոնիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ, հայտնաբերվել է 250 կիլոգրամանոց ավիառումբ։ ERR-ի՝ փրկարարական ծառայությանը հղումով, վտանգավոր առարկան հայտնաբերվել է նոյեմբերի 2-ի առավոտյան՝ Օվեր գյուղի մոտ։ Գործակալությունը պարզաբանել է, որ տեղի բնակիչը հայտնաբերելու մասին հայտնել է ժամը 8:30-ի սահմաններում՝ անտառում զբոսնելիս պատահաբար հանդիպելով ավիառումբի նմանվող մեծ մետաղական առարկայի։ Ժամանած մասնագետները հաստատել են, որ դա իսկապես 250 կիլոգրամանոց ավիառումբ է և սկսել են դրա ոչնչացման նախապատրաստական աշխատանքները։ Բնակիչներին զգուշացվել է, որ տեղում կլինեն ռումբի վնասազերծման մասնագետներ։ Զինամթերքի ծագումը և տեսակը դեռևս չեն բացահայտվել։ Դեպքը տեղի է ունեցել տարածաշրջանում Ռուսաստանի գործողությունների պատճառով լարվածության աճի ֆոնին։ Ավելի վաղ՝ սեպտեմբերի 10-ին, Ուկրաինայի վրա Ռուսաստանի զանգվածային հարձակման ժամանակ, Լեհաստանի օդային տարածք են մտել 19 ռուսական անօդաչու թռչող սարքեր, որոնց մեծ մասը Բելառուսից է։ Սեպտեմբերի 20-ին Էստոնիայի օդային տարածքը խախտել են երեք ռուսական ՄիԳ-31 կործանիչներ։ ՆԱՏՕ-ն Մոսկվայի գործողությունները որակեց՝ որպես «աճող անպատասխանատու վարքագիծ», իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Մայք Վալցը հայտարարեցին, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կպաշտպանի իր տարածքի «յուրաքանչյուր դյույմը» և կօգտագործի «բոլոր անհրաժեշտ ռազմական և ոչ ռազմական միջոցները՝ իրեն պաշտպանելու և բոլոր սպառնալիքները կանխելու համար»։ Նմանատիպ միջադեպեր տեղի ունեցան նաև Լիտվայում. հուլիսի վերջին անօդաչու թռչող սարքը, որը, ըստ Delfi-ի աղբյուրների, արձակվել էր Բելառուսից, խախտել է երկրի օդային տարածքը, թռել է Վիլնյուսի մոտ և վթարի ենթարկվել վարժանքների վայրում։ Հրատարակության աղբյուրներն այդ ժամանակ նշել էին, որ Ռուսաստանը փորձարկում է Լիտվայի օդային պաշտպանության հնարավորությունները և հոգեբանական ճնշում է գործադրում տեղի բնակիչների վրա։ |

Նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով (լուսանկար)
11007:06
«Ավելի հեշտ չի՞ քաղաքում օրվա մեջ որոշ ժամերին պարետային ժամ հայտարարեք». Կարեն Վրթանեսյան
13604:00
«Հայաստանում առաջիկա ընտրությունները կլինեն բազա». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
157Երեկ, 23:54
Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
160Երեկ, 23:30
«Ալի Աքբար Վելայաթիի ռեզոնանսային հոդվածը». Արա Պողոսյան
149Երեկ, 23:00
Նոյեմբերի 15-ին կբացվի Հայոց ցեղասպանnւթյան հետազոտող Վահագն Դադրյանի թվային արխիվի անվճար հասանելիությունը
224Երեկ, 22:49
