Չինաստանն առաջարկում է ստեղծել ԱԲ ոլորտում համագործակցության գլոբալ կազմակերպություն
![]() Չինաստանը միջազգային հանրությանն առաջարկում է ստեղծել արհեստական բանականության ոլորտում համագործակցության գլոբալ կազմակերպություն։ Այս մասին հայտնում է «ТАСС»-ը: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Հարավային Կորեայի Գյունջու քաղաքում տեղի ունեցած Ասիա խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում ասել է․ «Չինաստանը պատրաստ է համագործակցել ԱԽՏՀ անդամ երկրների հետ՝ համատեղ բարձրացնելու արհեստական բանականության հանրային գրագիտությունը, լինելով կամուրջ՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում թվային և խելացի տեխնոլոգիաների բացը լրացնելու համար»։ ՉԺՀ առաջնորդի խոսքով՝ նոր տեխնոլոգիական հեղափոխությունը և արդյունաբերական վերափոխումը նկատելիորեն առաջ են շարժվում՝ նոր հեռանկարներ բացելով մարդկային հասարակության համար։ Միևնույն ժամանակ, համաշխարհային տնտեսությունը բախվում է աճող համաշխարհային զարգացման դեֆիցիտի և վատթարացող մարտահրավերների հետ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, պարենային և էներգետիկ անվտանգությունը․ տարածաշրջանի տնտեսությունները պետք է ամրապնդեն փոխշահավետ համագործակցությունը, օգտագործեն նոր հնարավորությունները, համատեղ լուծեն մարտահրավերները և ստեղծեն կայուն և ավելի լավ ապագա։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
