Իրանում արգելվել է Հելոուինը
![]() Իրանի Գիլդիայի պալատը հրահանգ է տվել ամբողջությամբ արգելել Հելոուինի հետ կապված ցանկացած ապրանքի վաճառքը և միջոցառումների կազմակերպումը։ «Բոլոր տեսակի արարողությունները, հավաքները, գովազդը կամ Հելոուինի հետ կապված իրերի վաճառքն ամբողջությամբ արգելված են բոլոր հասարակական և բիզնես վայրերում», - ասվում է Իրանի Գիլդային պալատի հայտարարության մեջ՝ վկայակոչելով «մշակութային, կրոնական և սոցիալական արժեքները» պաշտպանելու անհրաժեշտությունը: Հայտարարության մեջ նշվում է, որ ոստիկանությունը իրավական գործողություններ կձեռնարկի օրինախախտների դեմ, այդ թվում՝ փակելով հաստատությունները և կառավարիչների գործերը դատարան ուղարկելով։ Ըստ իրանական ԶԼՄ-ների, որոշումն ընդունվել է Իրանի իշխանությունների անհանգստության ֆոնին արևմտյան տոների, ինչպիսիք են Սուրբ Ծնունդը, Վալենտինի օրը և Հելոուինը, երիտասարդ իրանցիների շրջանում աճող ժողովրդականությունը: Պաշտոնյաները և հոգևորականները հաճախ նման իրադարձությունները բնութագրում են՝ որպես մշակութային ներմուծում, որը հակասում է իսլամական արժեքներին: Վերջին տարիներին Թեհրանի, Սպահանի և այլ քաղաքների խանութների ու սրճարանների ցուցափեղկերին կարելի է հանդիպել Հելոուինի դդումների, տարբեր դիմակների, տոնածառերի ու զարդարանքների։ |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
