Կամերունի 92-ամյա նախագահը վերընտրվել է
1003
Երկուշաբթի, 27 հոկտեմբերի, 2025 թ., 16:53
![]() Աշխարհի ամենատարեց նախագահը՝ Պոլ Բիան, 8-րդ անգամ հռչակվել է Կամերունի ընտրություններում հաղթող, և կարող է պաշտոնում մնալ մինչև 100 տարեկանը։ Երկրի սահմանադրական խորհուրդը հայտնել է, որ Բիան ստացել է ձայների 53,66 տոկոսը, իսկ մրցակիցը՝ Իսսա Չիրոմա Բակարին, 35,19 տոկոսը։ 92-ամյա Բիան պաշտոնը ստանձնել է 1982 թվականին: 2008-ին նա վերացրել է սահմանափակումը, այսինքն՝ օրենսդրությունը թույլ է տալիս նախագահին առաջադրվել այդ պաշտոնում այնքան, որքան կցանկանա: Վերջին շաբաթներին Կամերունում լարված մթնոլորտ էր: Կիրակի երկրի տնտեսական մայրաքաղաք Դուալայում անվտանգության ուժերի և ընդդիմության աջակիցների միջև բախումների հետևանքով չորս մարդ էր զոհվել։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
