«Հրադադարի ծրագիրը պատրաստ կլինի 7-10 օրում, բայց Պուտինը դժվար թե ընդունի այն»․ Զելենսկի
![]() Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կարծում է՝ քիչ հավանական է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդունի «Վճռականների կոալիցիայի» առաջարկած խաղաղության պլանը, հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն։ Զելենսկու խոսքով՝ ծրագիրը պետք է լինի կարճ և չպարունակի չափազանց շատ մանրամասներ։ «Օրինակ՝ ծրագիր կրակի դադարեցման մասին։ Մենք որոշեցինք, որ առաջիկա մեկ շաբաթվա կամ տասն օրվա ընթացքում կաշխատենք դրա վրա»,- նշել է նա և հավելել, որ կասկածանքով է վերաբերվում Պուտինի կողմից ցանկացած խաղաղության ծրագիր ընդունելու պատրաստակամությանը։ Անցած շաբաթ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել էր, որ «Վճռականների կոալիցիան» Ուկրաինայի համար մշակել է խաղաղության պլան մինչև 2025 թվականի ավարտը։ Այդ ժամանակ Վլադիմիր Զելենսկին նշել էր, որ Պուտինին հաղթելու և Ուկրաինայում պատերազմը ավարտելու համար ԱՄՆ-ն և «Վճռականների կոալիցիան» պետք է գործեն միասին։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
