Թրամփի հովանու ներքո Թաիլանդը և Կամբոջան ստորագրեցին խաղաղության համաձայնագիր
![]() Թաիլանդի և Կամբոջայի վարչապետներ Անուտին Չարնվիրակուլը և Խուն Մանեթը Մալայզիայում կայացած՝ Հարավարևելյան Ասիայի Ազգերի Ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գագաթնաժողովում ստորագրել են հռչակագիր, որը վերջ է դնում երկրների միջև սահմանային հակամարտությանը։ Սա տեղի է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ, ով միջնորդել էխաղաղության գործընթացը։ Կողմերը պարտավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները և հաստատել բարիդրացիական հարաբերություններ։ Համաձայնագրի համաձայն՝ Թաիլանդը կազատի 18 ռազմագերիների, իսկ Կամբոջան կսկսի ծանր հրետանու դուրսբերումը սահմանից։ Մալայզիացի դիտորդները կհետևեն հրադադարին։ Խունը համաձայնագրի ստորագրումը անվանել է «պատմական օր», մինչդեռ Չարնվիրակուլն ասել է, որ այն ստեղծում է «երկարատև խաղաղության հիմք»։ «Մենք իրականացրինք այն, ինչ շատերն ասում էին, որ անհնար է», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ ինքը սիրում է դադարեցնել պատերազմները։ Թաիլանդի և Կամբոջայի միջև զինված հակամարտությունը բռնկվել էր հուլիսի 24-ին՝ սահմանին գտնվող Պրեահ Վիհեար և Տա Մոան Թոմ տաճարների շուրջ տարածքի վերաբերյալ երկարատև վեճի պատճառով։ Հինգ օր տևած դիմակայության հետևանքով զոհվել էր առնվազն 35 մարդ՝ 22-ը թաիլանդական կողմից և 13-ը կամբոջական կողմից, այդ թվում՝ համապատասխանաբար 14 և 8 քաղաքացիական անձինք։ Թրամփը միջամտել էր, Մալայզիան միջնորդել, որից հետո երկու կողմերը համաձայնեցին հրադադարի։ Այս արարողությունը Թրամփի առաջին միջոցառումն էր իր ասիական շրջագայության ընթացքում։ Նա նաև առևտրային համաձայնագիր ստորագրեց Կամբոջայի հետ և կարևոր հանքանյութերի վերաբերյալ համաձայնագիր՝ Թաիլանդի հետ։ Բանգկոկը նաև համաձայնվեց 18,8 միլիարդ դոլարով գնել 80 ամերիկյան ինքնաթիռ, իսկ Պնոմպենը կհամագործակցի Boeing-ի հետ՝ իր ավիացիոն ոլորտը խթանելու համար։ Թրամփը նաև համաձայնագիր կնքեց Մալայզիայի հետ, որը նա անվանեց «խոշոր առևտրային գործարք»։ Այն ներառում է հաջորդ տասը տարիների ընթացքում Միացյալ Նահանգներում 70 միլիարդ դոլար ներդնելու պարտավորություն։ Հաջորդիվ Թրամփը նախատեսում է այցելել Ճապոնիա և Հարավային Կորեա և հանդիպել Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ, որին նա կխնդրի օգնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու հարցում։ |

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին
4412:18
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը
8811:24
Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև (լուսանկար)
12508:24
«Եկել է կանանց որձանալու ժամանակը»․ Արման Մելիքյան
15203:06
«Ջերմաստիճանային նոր ռեկորդներ են գրանցվել»․ Լևոն Ազիզյան
15100:48
«Ուկրաինայում խաղաղության հասնելու համար Պուտինի և Զելենսկու հանդիպումը պարտադիր չէ». Թրամփ
24200:36
