Եգիպտոսը հատուկ խումբ կուղարկի Գազա
![]() Եգիպտոսը հատուկ խումբ կուղարկի Գազայի հատված՝ զոհված իսրայելցի պատանդների մարմինների որոնմանը նպաստելու համար, հաղորդում է «Ալ-Քահիրա ալ-Իխբարիա» հեռուստաընկերությունը։ Հոկտեմբերի 13-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը և նրա դաշնակիցները, համաձայն խաղաղության համաձայնագրի, ազատ են արձակել 20 ողջ մնացած իսրայելցի պատանդի։ Ավելի ուշ, զոհվածների աճյուններով լի առաջին 4 դագաղ իսրայելական կողմին են հանձնվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով։ Իսրայելի իշխանությունները դժգոհություն են հայտնել այն փաստի կապակցությամբ, որ առաջին փուլում 28 մարմիններից միայն 4 են վերադարձվել։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը սա անվանել է պայմանավորվածություններից շեղում և զգուշացրել, որ գործընթացի հետաձգումը հետևանքներ կունենա։ Ընդհանուր առմամբ, Իսրայելը Գազայից ստացել է 14 դագաղ, իսկ դատաբժշկական փորձագետները նույնականացրել են 13 պատանդի աճյուն։ Իսրայելական կողմի տվյալներով՝ ևս 15 առևանգվածների մարմինները մնում են անկլավում։ «Աշարկ ալ-Աուսաթ»-ը հայտնել է, որ դիակները գտնելու համար կարող է անհրաժեշտ լինել լայնածավալ որոնողական գործողություն: Նրանք հավելել են, որ գործընթացը բարդանում է այն փաստով, որ թաղման վայրերի մասին տեղեկություններ ունեցող շատ զինյալներ սպանվել են, իսկ որոշ տարածքներ, որտեղ կարող էին գտնվել մնացորդները, մարտերի ընթացքում ամբողջությամբ ավերվել են, ինչը դժվարացնում է դրանց մուտքը: |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
