Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 ապրիլի, 2026 թ.

Պերուի մայրաքաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել

1155
Չորեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2025 թ., 13:11
Պերուի մայրաքաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել

Պերուի նախագահ Խոսե Ջերին 30-օրյա արտակարգ դրություն է հայտարարել մայրաքաղաք Լիմայում և հարևան Կալյաո նահանգում՝ նշելով, որ այս քայլը նպատակ ունի պայքարել հանցագործության աճի դեմ։
Հայտարարությունը հաջորդել է անցյալ շաբաթ տեղի ունեցած բողոքի ցույցերին, որոնք վերածվել էին ոստիկանության հետ բախումների: Մեկ մարդ զոհվել էր, ավելի քան 100-ը վիրավորվել։ Ցուցարարները պահանջում էին նախագահի հրաժարականը:
Ջերին նշել է, որ Նախարարների խորհրդի կողմից հաստատված միջոցառումը թույլատրում է զինված ուժերի տեղակայումը ոստիկանության հետ միասին՝ հասարակական կարգը պահպանելու համար:

Պերուի մայրաքաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել