Պուտին-Թրամփ հանդիպման նախապատրաստական աշխատանքները կասեցվել են
![]() Վաշինգթոնը դադարեցրել է Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, որոնք հայտարարվել էին Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների միջև անցյալ շաբաթ տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո: Այս մասին հայտնել է NBC News-ի թղթակից Գարեթ Հաակեն՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի: Բուդապեշտում հանդիպումը, որը Թրամփը հույս ուներ անցկացնել հաջորդ երկու շաբաթների ընթացքում, կասկածի տակ է դրվել այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Պուտինը պատրաստ չէ հրաժարվել իր պահանջներից, Reuters-ին հայտնել են իրավիճակին ծանոթ եվրոպացի դիվանագետները: Այս շաբաթ նախատեսված՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև նախատեսված նախապատրաստական հանդիպումը չեղարկվել է: Սա նշանակում է, որ ամերիկացիները պատրաստ չեն գագաթնաժողովին, պնդում են Reuters-ի աղբյուրները: «Ռուսները չափազանց շատ բան էին ուզում, և ամերիկացիների համար պարզ դարձավ, որ Թրամփը Բուդապեշտում համաձայնության չի հասնի»,- ասել է պաշտոնյաներից մեկը: Մեկ այլ անձ ասել է, որ Կրեմլի դիրքորոշումը չի փոխվել Անքորիջի հանդիպումից ի վեր. Ռուսաստանը դեռևս հրաժարվում է դադարեցնել մարտերը ներկայիս առաջնագծի երկայնքով: Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ Պուտինի և Թրամփի միջև հանդիպում մոտ ապագայում նախատեսված չէ: Պաշտոնյայի խոսքով՝ ամերիկացի առաջնորդը «մոտ ապագայում» Պուտինի հետ հանդիպելու ծրագրեր չունի: |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
