ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ժողովրդագրական ճգնաժամն արագորեն մոտենում է ՀՀ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2025 թվականի հունվար-օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ժողովրդագրական բոլոր ցուցանիշներն արձանագրել են իրավիճակի էական վատացում։ Մասնավորապես․ - բնակչության կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների թվաքանակի հարաբերակցությունը կազմել է 118,8%՝ նվազելով 9 տոկոսային կետով, - բնական հավելաճը՝ ծնվածների և մահացածների թվաքանակի տարբերությունը կազմել է 3227՝ նվազելով 1522-ով կամ 32 տոկոսով, - ծնվածների թվաքանակը կազմել է 20437՝ նվազելով շուրջ 1400-ով կամ 6,3 տոկոսով, - մահացածների թվաքանակը կազմել է 17210՝ աճելով շուրջ 140-ով կամ 0,8 տոկոսով, - ամուսնությունների թիվը կազմել է 8985՝ նվազելով 1420-ով կամ շուրջ 14 տոկոսով, - ամուսնալուծությունների թիվը կազմել է 3179՝ աճելով ծուրջ 140-ով կամ շուրջ 5 տոկոսով, - 0-1 տարեկան նորածինների մահերի դեպքերը կազմել են 147՝ աճելով 10-ով կամ շուրջ 7,5 տոկոսով, - 0-4 տարեկան երեխաների մահերի դեպքերը կազմել են 181՝ աճելով 16-ով կամ շուրջ 10 տոկոսով, - ՀՀ քաղաքացիների արտագաղթը բնութագրող ցուցանիշը՝ ՀՀ-ից մեկնումների թիվը շուրջ 5210-ով գերազանցել է ՀՀ ժամանումների թվին։ Այս խիստ մտահոգիչ ժողովրդագրական միտումները բնութագրական են այս իշխանության կառավարման անցնող 7 տարիներին և հիմնականում հետևանքն են վարվող հակասոցիալական քաղաքականության: Այս քաղաքականության հետևանքով ըստ որի՝ սոցիալապես առավել խոցելի խմբերում գտնվող մեր բնակչության շուրջ 40 տոկոսի կյանքի որակը նվազել է, այդ թվում՝ կենսաթոշակառուներ, նպաստառուներ, աշխատող աղքատներ, աղքատներ և ծայրահեղ աղքատներ, ինչը հանգեցրել է նաև սոցիալական պատճառներով ամուսնությունների թվի կտրուկ նվազման և ամուսնալուծությունների թվի աճի, մահացության, այդ թվում՝ մանկամահացության ցուցանիշների աճի, բնականաբար նաև՝ ծնվածների թվաքանակի նվազման ու արտագաղթը բնութագրող ցուցանիշի աճի»: