Անհետացել է Պիկասոյի «Նատյուրմորտ կիթառով» կտավը
![]() Իսպանիայի ազգային ոստիկանությունը հետաքննում է Պաբլո Պիկասոյի «Նատյուրմորտ կիթառով» կտավի անհետացումը, որը պետք է տեղափոխվեր Մադրիդից Գրանադա, գրում է Ideal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Մշակութային կենտրոնում հայտնել են, որ երբ բացել են աշխատանքները ցուցադրության սրահներում տեղադրելու համար, պարզել են, որ դրանցից մեկը՝ հենց Պիկասոյի «Կիթառը», բացակայում է։ Ցուցահանդեսը բացվել է նախատեսված օրը՝ առանց «Նատյուրմորտ կիթառով» կտավի։ Իրավապահների կարծիքով՝ Պիկասոյի աշխատանքը, ամենայն հավանականությամբ, անհետացել է տեղափոխման ընթացքում։ Կտավը, որը Պիկասոն ստեղծել է 1921 թվականին, ապահովագրված էր մոտ €600 հազար արժողությամբ։ ![]() |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18

