Ամիսներ անց հութիները խոստովանեցին` շտաբի պետը սպանվել է
![]() «Ալ Ջազիրան», հղում անելով հութիներին, հաղորդել է, որ Եմենի հութիների շտաբի պետ Մոհամմեդ Աբդ ալ-Քարիմ ալ-Ղամարին սպանվել է «ծառայողական պարտականությունները կատարելիս»: Չմեղադրելով Իսրայելին նրա սպանության մեջ, հութիները հայտարարել են, որ հակամարտությունը դեռ չի ավարտվել, և որ Իսրայելը «կստանա իր հանցագործությունների համար պատշաճ պատիժ»։ Հեռուստաալիքի հաղորդագրության մեջ չի նշվել ալ-Ղամարիի մահվան հանգամանքները։ Հութիները հաստատել են ալ-Ղամարիի մահը Իսրայելի օդային հարվածի հետևանքով նրա վիրավորվելու մասին հաղորդագրություններից մի քանի ամիս անց։ Գեներալ-մայոր ալ-Ղամարին համակարգել է Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում և Իսրայելում իրականացված ռազմական արշավները, այդ թվում՝ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածները, և 2021-2022 թվականներին ղեկավարել է հարձակողական գործողություններ Մարիբ նահանգում։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը իր X էջում գրել էր ալ-Ղամարիի մահվան մասին. «Հութիների ահաբեկչական կազմակերպությունը հայտարարել է, որ հութիների շտաբի պետը, որը թիրախավորվել էր հզոր հարվածի ժամանակ, մահացել է ստացած վերքերից՝ միանալով իր ընկերներին «չարիքի առանցքում»... Ես շնորհակալություն եմ հայտնել Ռազմական հետախուզության ղեկավար [AMAN], գեներալ-մայոր Շլոմի Բինդերին և վարչության մնացած անդամներին կատարած գերազանց աշխատանքի համար»։ Հութիները վերահսկում են մայրաքաղաք Սանան, ինչպես նաև արևմտյան և հյուսիսային Եմենը, որտեղ բնակվում է ավելի քան 20 միլիոն մարդ կամ Եմենի բնակչության մոտավորապես 70%-ը: |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
