Պեսկովը հրաժարվել է պատասխանել Ասադի ճակատագրի վերաբերյալ հարցին
![]() Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան և նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել են Մոսկվայում ապաստանած Բաշար ալ-Ասադի ճակատագիրը։ Ըստ «Կոմերսանտի»՝ Պեսկովը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Կրեմլը որևէ մեկնաբանություն չունի այն մասին, թե արդյոք Ասադը կարտահանձնվի Դամասկոսին։ Վլադիմիր Պուտինի և Ահմեդ ալ-Շարաայի միջև բանակցությունները տեղի են ունեցել Կրեմլում նախորդ օրը։ Սա երկու քաղաքական գործիչների առաջին հանդիպումն էր և տևել է երկուսուկես ժամ։ Պեսկովը նշել է, որ Պուտինի և Ահմեդ ալ-Շարաայի բանակցությունների օրակարգում էր Սիրիայում գտնվող ռուսական ռազմաբազաների ճակատագիրը, առանց մանրամասներ հաղորդելու։ Ըստ գերմանական «Zeit» թերթի՝ Բաշար ալ-Ասադն այժմ իր ընտանիքի հետ ապրում է «Մոսկվա-Սիթի» համալիրում։ |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
