ՌԴ-ում ադրբեջանական սփյուռքի ղեկավարը զրկվել է քաղաքացիությունից
![]() Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ուլյանովսկի մարզի ադրբեջանական սփյուռքի ղեկավար, 56-ամյա Իսլամ Հուսեյնովը, որը «Ուլյանովսկի տարածաշրջանային ադրբեջանական ազգային-մշակութային ինքնավարություն» հասարակական կազմակերպության նախագահն է, զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից և արտաքսվում է երկրից։ Չորեքշաբթի օրը իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրը հաստատել է այս տեղեկատվությունը ռուս լրագրողներին։ Աղբյուրի խոսքով՝ սա Ուլյանովսկի մարզի Ներքին գործերի նախարարության և ԱԴԾ վարչության համատեղ որոշումն է։ Այս որոշման պատճառը հայտնի չէ։ Ինքը՝ Իսլամ Հուսեյնովը, նույնպես հրաժարվել է մեկնաբանություն տալուց։ Մեկ այլ աղբյուր նշել է, որ իր տեղեկությունների համաձայն՝ «քաղաքականություն չկա, այլ զուտ իրավական հարց է, որը կապված է քաղաքացիություն ստանալու ընթացակարգային խախտումների հետ» (Իսլամ Հուսեյնովը Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել դեռևս 1990-ականներին)։ Իսլամ Հուսեյնովը 2005 թվականից ղեկավարում է ադրբեջանական սփյուռքը և ազգային-մշակութային ինքնավարությունը։ Նա նաև «Ադրբեջանի ազգային կոնգրես» հասարակական կազմակերպության տարածաշրջանային մասնաճյուղի նախագահն է։ Մինչև վերջերս նա եղել է նահանգապետի ազգությունների հարցերով խորհրդական (նահանգապետի աշխատակազմը հայտնում է, որ նա հրաժարվել է այս պաշտոնից վեց ամիս առաջ) և Ուլյանովսկի մարզի նահանգապետի ազգությունների խորհրդի անդամ։ Նա «Մասնագիտացված կառուցապատող Կոնտինենտ-Պլյուս» շինարարական ընկերության համասեփականատերն ու գործադիր տնօրենն է, ինչպես նաև «Տերրա» ՍՊԸ-ի (անշարժ գույքի վարձակալություն և կառավարում) սեփականատերն ու տնօրենը։ |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
