Գազայի հատվածը կկառավարի 15 տեխնոկրատներից բաղկացած կոմիտեն
![]() Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդել Աթին հայտարարել է, որ Գազայի հատվածը կկառավարվի 15 պաղեստինցի տեխնոկրատներից բաղկացած կոմիտեի կողմից։ Խորհուրդը կգլխավորի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։ Նախարարի խոսքով՝ կոմիտեի 15 անդամները հաստատվել են բոլոր պաղեստինյան խմբավորումների, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի կողմից։ Նա հավելել է, որ նրանք նաև «ստուգվել» են Իսրայելի իշխանությունների կողմից։ Նա չի անվանել կոմիտեի անդամներին։ Աբդել Աթին նաև հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ն աջակցում է պատերազմը դադարեցնելու՝ ԱՄՆ-ի ծրագրին և «որևէ դեր չի խաղա անցումային շրջանում»։ Նա նաև ընդգծել է, որ Իսրայելը պետք է դուրս բերի իր զորքերն անկլավից, ապահովի մարդասիրական օգնության հոսքը և ապահովի վարչական կոմիտեի գործունեությունը։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
